Օգոստոսի 7-ին Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի՝ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով

ԼՂ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի ԼՂ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ ԼՂ Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով:

Հիշեցնենք՝ ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Spread the love