Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Արցախի նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:        

Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ նշեց պատճառը

Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ նշեց պատճառը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու  մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների…

Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՀՀ ԱԳՆ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։ Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին…

Կարդալ ավելին

Արցախի 3 կուսակցությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ

Արցախի 3 կուսակցությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Արցախում ստեղծված իրավիճակի և հնարավոր զարգացումների համար պատասխանատվության մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «2020թ. պատերազմից հետո մեր երկրում ծագող խորքային ճգնաժամային երևույթները և դրանք լուծելու իշխանությունների անպատրաստությունն ու վճռականության բացակայությունը հանգեցրել են ներքաղաքական վտանգավոր զարգացումների: Դրա արդյունքում հաճախակի փոխվում են կառավարության անդամները և ստեղծվում են իրար կրկնող պետական կամ հանրային նոր մարմիններ, որոնք լրջորեն վնասում են կառավարման համակարգի արդյունավետությանը: Խորքային…

Կարդալ ավելին

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։        

Կարդալ ավելին

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերները: Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը եւ հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն…

Կարդալ ավելին

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի…

Կարդալ ավելին

Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը

Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը

Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը։ Այն նպատակ ունի նպաստել Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին նշվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։ «Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունն անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,- նշվել է փաստաթղթում։        

Կարդալ ավելին

Հայ փրկարարները վերադարձել են Հայաստան. Կարո Փայլան

Հայ փրկարարները վերադարձել են Հայաստան. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է, որ հայ փրկարարները վերադարձել են Հայաստան։ Կարո Փայլանը գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբը Ադըյամանում ավարտել է իր աշխատանքը եւ վերադարձել հայրենիք։ Հայ փրկարարներն իրենց կյանքի հաշվին օր ու գիշեր աշխատեցին՝ փլատակներից մեծ թվով քաղաքացիների հանելով։  Շնորհակալություն»։        

Կարդալ ավելին

Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Բաքվում Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին. Նա կոչ է արել մյուսներին ևս չմասնացկել

Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Բաքվում Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին. Նա կոչ է արել մյուսներին ևս չմասնացկել

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։ «Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսn (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը: Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում…

Կարդալ ավելին
1 159 160 161 162 163 209