Լավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին եւ Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ շուտով կվերացվի։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հուսով ենք, որ Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ հնարավորինս շուտ կհաղթահարվի»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով, այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարեւոր նախագծերի իրականացման համատեքստում»։ «Մենք պատրաստ ենք օգնել մեր բարեկամներին առկա խնդիրների լուծման գործում»,- եզրափակել է Լավրովը։

 

Spread the love