Երուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Երուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման արդյունքներով Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը հայտնել է մոտ ժամանակներս Ադրբեջան այցելելու մտադրության մասին: «Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա օրերին մեծ տնտեսական պատվիրակությամբ Ադրբեջան կատարելիք այցին»,-ասել է նա։

Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովի այցն Իսրայել նվիրված է այդ երկրում դեսպանատան բացմանը:

Spread the love