ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաեւ մեր տարածաշրջանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը հետխորհրդային տարածքում ամրանալու փորձ է. ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար
Հայաստանում Եվրամիության առաքելությունը փորձ է ամրանալու հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով մի ինչ-որ «միջնորդի» ամպլուա»,- ասել է Լոգվինովը։ Նրա խոսքով՝ «կա այստեղ նաեւ զգալի հակառուսական բաղադրիչ՝ ձգտում չեզոքացնելու մեր երկրի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի»։ Հիշեցնենք,…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի խոսնակին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում մարտի 2-ին հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ…
Կարդալ ավելինՈվ է Արցախի ներկայացուցիչներին հանդիպած Ադրբեջանի պատվիրակը․ Ոսկանյան
«Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում»։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի» և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարությւոններով և…
Կարդալ ավելինՀարգանքի տուրք Սումգայիթի զոհերի հիշատակին
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
Կարդալ ավելինԱդրբեջանը Հայաստանին նոր պահանջ է ներկայացնում
Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։ Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։ «Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կարգավորմանը՝ երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Հայաստանը, ընդհակառակը, նախընտրեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ խոչընդոտելով կարգավորմանը։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել, ապա նա պետք է փոխի իր կուրսը»,-ասել է Բայրամովը Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։ Հիշեցնենք, որ…
Կարդալ ավելինԱրցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի եւ գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու ուղղությամբ:
Կարդալ ավելինԱրցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները
Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:
Կարդալ ավելինԱրայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ նշեց պատճառը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների…
Կարդալ ավելինԱդրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՀՀ ԱԳՆ
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։ Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին…
Կարդալ ավելին







