Հայաստանում Եվրամիության առաքելությունը փորձ է ամրանալու հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով մի ինչ-որ «միջնորդի» ամպլուա»,- ասել է Լոգվինովը։
Նրա խոսքով՝ «կա այստեղ նաեւ զգալի հակառուսական բաղադրիչ՝ ձգտում չեզոքացնելու մեր երկրի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի»։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել է նոր եվրոպական առաքելություն՝ բաղկացած 100 մարդուց, երկամյա մանդատով։