ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։
Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում է 1000 ՀՀ դրամից մինչև 400 հազ․ ՀՀ դրամ:
«Բանկի համար առաջնահերթ է ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը և օգտագործման պարզությունը: Այդ նպատակով մենք մշտապես բարելավում ենք մեր հեռահար ծառայությունների և մասնաճյուղերում ֆիզիկապես սպասարկվելու հնարավորությունները: Փոստային կապի ազգային օպերատորի հետ մեր համագործակցությունը բնակչությանը հնարավորություն կտա ընտրել բանկի հետ համագործակցելու ամենահարմար ձևաչափերը: Ծառայությունը հատկապես օգտակար կլինի նոսր բնակեցված տարածքների հաճախորդների համար, որտեղ չկան բանկի մասնաճյուղեր կամ ցանցին միանալու հնարավորություն՝ օնլայն բանկից օգտվելու համար» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:
Նոր ծառայության մասին ավելին կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի կոնտակտային կենտրոնում՝ 8787 հեռախոսահամարով, ինչպես նաև Հայփոստի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 010514514 հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: