ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին եւ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին: Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար՝ Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը: Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրադրությունը…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Նշենք, որ մինչ այս նշանակումը Վահան Կոստանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Կոստանյանը 28 տարեկան է, բանակում չի ծառայել:
Կարդալ ավելինԱդրբեջանի՝ այս շրջափակմանը դիմելու պատճառն էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է. Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին
Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Նիստի ընթացքում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին: «Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց, հարգելի՛ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը: Աշխարհը, բոլոր միջազգային կառույցները ու մի շարք պետություններ հայտարարում են, որ առկա է շրջափակում, առկա է հումանիտար աղետ, իսկ մի քանի հոգի այս դահլիճում փորձում են հայտարարել, որ նման…
Կարդալ ավելինԶախարովան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկության մասին․ եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա
Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում արձագանքել տարբեր անձերի եւ քաղաքական ուժերի «բղավոցներին»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին, որի ընթացքում ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ՝ Էրքին Գադիրլին եւ Քոնուլ Նուրուլլաեւան կողմ են քվեարկել ՌԴ-ի եւ Բելառուսի քայլերը դատապարտող եւ Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձեւին։ «Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անձ կամ քաղաքական ուժ է վարժվում քաղաքական հռետորաբանության մեջ։ Յուրաքանչյուրին պետք է պատասխանե՞նք։ Ի՞նչ է, մենք պետք…
Կարդալ ավելինԼեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանին. Քննարկել են Լաչինի միջանցքի բացման հարցը
Այսօր, հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջաին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:
Կարդալ ավելինԷդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`…
Կարդալ ավելինԵրեւանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելությունից․ Ռուսաստանում ՀՀ դեսպան
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելուց։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ «Իհարկե գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են եւ հնարավոր է լուծումներ գտնվել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ոչ ոք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդներից։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երեւանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցից հետո,…
Կարդալ ավելինՄենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր՝ հունվարի 27–ին, շարունակել է համայնքային այցերը եւ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի եւ Մուշկապատ համայնքներում: Ինչպես տեղեկացնում է պետնախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի ‹‹Ազատ Հայրենիք – ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը: Հանդիպումների ընթացքում պետնախարարը խոսել է Ադրբեջանի…
Կարդալ ավելինԱդրբեջանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել
Ադրբեջանն այսօր՝ հունվարի 27–ին, հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած…
Կարդալ ավելինԱլիեւը փորձել է հավաստիացնել Ֆրանսիայի դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիեւի վարչակազմին։ Ալիեւը փորձել է հավաստիացնել դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա։ «Վերջին ժամանակներս Հայաստանն անհիմն պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի տարածքում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, այդ մեղադրանքները բացարձակ սուտ են եւ անհեթեթ»,-ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «վերոհիշյալ ճանապարհով ապահովվում է քաղաքացիական նշանակության բեռների եւ քաղաքացիական անձանց փոխադրումը ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի Միջազգային…
Կարդալ ավելին







