Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է խաղաղության պայմանագիր կնքեն հարաբերությունները կարգավորելու համար։
«Հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, այս հակամարտությունն արդեն լուծված է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը եւ ընդմիշտ այդպես կլինի»,- շաբաթ օրը հայտարարել է Ալիեւը։
«Սակայն, առայժմ խաղաղություն չի հաստատվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, կհանգեցնի խաղաղության հաստատման։ Մենք արել ենք մեր առաջարկները եւ, ինչպես նախկինում, կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրն անպայման պետք է ստորագրվի։ Հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։