Հայկական բանակը տոնում է սկզբնավորման 31 ամյակը , այն նշվեց հանրապետություն ամբողջ մարզերում և համայնքներում : Դիլիջանի համայնքապետարանի պաշտորական էջից ծանոթանում ենք համայնքապետ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորական ուղերձին:՝«Սիրելի՛ հայրենակիցներ,Հայոց բանակի նվիրյալ զինվորներ,Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ:Այս օրը մեր անվտանգության երաշխավոր Հայ զինվորի ու սպայի օրն է. նրանց ամենօրյա պայքարի ու նվիրման շնորհիվ է, որ այսօր մենք շարունակում ենք ապրել ու արարել: Իհարկե, բոլորիս քաջ հայտնի են այն դժվարությունները, որոնց միջով անցել և շարունակում է անցնել մեր բանակը, բայց քանի դեռ կան հերոսածին մայրեր, քաջ զինվորներ և սպաներ, մենք կա՛նք և լինելու ենք:Այսօր ուզում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունեցել հայոց բանակաշինության գործում, և խորհին երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր արիաբար ընկել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվելիս: Համոզված եմ, որ այս քաջորդիների սխրանքները սերունդներին են հասնելու:Շնորհակալ ենք քեզ, Հա՛յ զինվոր,Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ»:Ամենայն հարգանքով՝Դավիթ Սարգսյան Դիլիջան համայնքի ղեկավար