«Ռուսական տուն»-ը «լրտեսների որջ»․ ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում

«Ռուսական տուն»-ը «լրտեսների որջ»․ ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։ Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ…

Կարդալ ավելին

Ռուսաստանը կարող է իր բազաները պահպանել Սիրիայում, բայց մի պայման կա. պաշտպանության նախարար

Ռուսաստանը կարող է իր բազաները պահպանել Սիրիայում, բայց մի պայման կա. պաշտպանության նախարար

Սիրիան պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմակայանները Միջերկրական ծովի ափին՝ Տարտուսում և Խմեյմիմում, եթե Դամասկոսի շահերին ծառայելուն ուղղված համաձայնություն ձեռք բերվի։ The Washington Post պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։ «Եթե մենք դրանից Սիրիայի համար օգուտ ենք քաղում, ուրեմն այո»,- լրագրողի համապատասխան հարցին արձագանքել է նա: «Նման կերպ Աբու Քասրան ընդգծել է այն պրագմատիկ մոտեցումը, որը որդեգրում է սիրիական նոր կառավարությունը՝ ծրագրելով նոր դաշինքներ և վերանայելով…

Կարդալ ավելին

«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները

«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների: «Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան  տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։ Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին Սյունիքի հարավով դեպի Նախիջևան ճանապարհ տալու հարցը պարբերաբար քննարկվել է, սակայն 2020 թվականից հետո նախագահ Ալիևը պահանջում է միջանցք տրամադրել՝…

Կարդալ ավելին

Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են 2025 թվականի «Յոթ ամենավտանգված» ծրագրի կարճ ցանկում։ Ցանկի մեջ ներառվել են նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ գտնվող Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին։ Հիմնադրումից ի վեր (2013 թ․)՝ այս ծրագիրը քաղաքացիական հասարակության առաջատար նախաձեռնություն է՝ ուղղված Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությանը։ Համաձայն «Եվրոպա Նոստրա» կազմակերպության հաղորդագրության՝ վտանգված ժառանգության 14 վայրերը, որոնք ներկայացնում…

Կարդալ ավելին

Ադրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում

Ադրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում

  Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%: Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։…

Կարդալ ավելին

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները. Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի…

Կարդալ ավելին

Թրամփը հանձնարարել է 100 օրվա ընթացքում կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում. WSJ

Թրամփը հանձնարարել է 100 օրվա ընթացքում կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիտ Քելոգին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ): Նրա գնահատականներով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփն էր պատկերացնում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ասում էր, որ կավարտի հակամարտությունը նախքան պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելը»։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը։ Թերթի զրուցակիցները՝ Քելոգի նախկին գործընկերները, պնդում են, որ նրան չի կարելի անկախ գործիչ անվանել, քանի որ նա լիովին կախված է Թրամփի կարծիքից։ Այդ պատճառով Քելոգին, իբր, «թույլ չեն տա որեւէ իրական բանակցություն վարել» Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ:        

Կարդալ ավելին

Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը  աշխատանքային այցով գտնվում է  Մոսկվայում։ Ծրագրված է, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։        

Կարդալ ավելին

Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը

Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի զինվորականներին հրահանգել է, որ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 08:30-ին հրադադարը չի կիրառվի ժամանակացույցին համապատասխան, քանի դեռ Իսրայելը չի ​​ստանա պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն, ըստ ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համաձայնագրի, հայտնում է NBC News-ը։ «Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է, որ հրադադարը, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել առավոտյան 08:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը պետք է տրամադրեր ՀԱՄԱՍ-ը»,…

Կարդալ ավելին

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից: ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ « Ցանկանում ենք տեղեկացնել,…

Կարդալ ավելին
1 16 17 18 19 20 212