Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները կարող են անցկացվել Ritz Carlton հյուրանոց-բանտում

Սաուդյան Արաբիան պատրաստվում է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հնարավոր բանակցությունները, որոնք թագավորությունում կքննարկեն ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունները:

Հանդիպումը կարող է անցկացվել հանրահայտ Ritz Carlton հյուրանոցում, որտեղ 1918 թվականին կալանքի տակ էին պահվում արքայազները: Բանակցությունների վայրի համար մյուս տարբերակը Ritz Carlton հյուրանոցի դիմաց տեղակայված թագավոր Աբդել Ազիզի կենտրոնն է, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպելու ծրագրերի մասին։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար, պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Էր Ռիադ՝ նախապատրաստվելու բանակցություններին, ուր սպասվում է նաև Ռուսաստանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։Պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է երեքշաբթի։ Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Էր Ռիադում քննարկվելու է նաև երկու նախագահների հանդիպման կազմակերպման թեման։

Spread the love