ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել․ Պուտին

ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն առաջինն է միջուկային զենք կիրառել՝ երկու ռումբ նետելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա, գրում է «Комсомольская правда»-ն։ «ԱՄՆ-ը միակ երկիրն է աշխարհում, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել՝ ոչնչացնելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները։ Ի դեպ, նախադեպ են ստեղծել»,- Կրեմլում ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը նաեւ «սարսափելի հետք է թողել» Կորեայի ու Վիետնամի պատմության մեջ, իսկ այսօր նրանք փորձում են «օկուպացնել…

Կարդալ ավելին

Տրամաբանական կլինի, որ բանակցություններ լինեն նաեւ Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև. Ռուբինյան

Տրամաբանական կլինի, որ բանակցություններ լինեն նաեւ Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև. Ռուբինյան

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության»  հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ – Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն…

Կարդալ ավելին

Թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել․ Պուտին

Թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել, սնունդ է պետք, փոխանցում է MK-ն։ Նրա խոսքով, դրա համար եվրոպացի քաղաքական գործիչները ստիպված են համաքաղաքացիներին համոզել քիչ ուտել եւ ավելի քիչ լողանալ։ «Այս թղթիկներով կերակրել չի կարելի: Իսկ արեւմտյան սոցիալական ցանցերի վիրտուալ ուռճացված կապիտալիզացիայով անհնար է տուն տաքացնել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Ուրբաթ օրը Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման…

Կարդալ ավելին

Նենսի Փելոսիի այցը հակառուսական չի եղել. Նիկոլ Փաշինյան

Նենսի Փելոսիի այցը հակառուսական չի եղել. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի Նենսի Փելոսիի հայաստան այցը որեւէ կապ չունի որեւէ տրամադրության հետ: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Փելոսիի այցը ընկալվեց որպես Հայաստանի ցանկություն՝ փոխել իր արտաքին քաղաքական կուրսը, անգամ նշվում էր, որ դրանով Հայաստանը Ռուսաստանին իր տեղը ցույց տվեց: «Չմոռանանք, որ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի կամ շրջանակի շատ ակտիվ ներկայացուցիչ է: Նրա հետ եկել էին մարդիկ, որոնց Հայաստանում շատ լավ են ճանաչում:…

Կարդալ ավելին

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ: «Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց…

Կարդալ ավելին

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

«Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում.ամեն ինչ անելու ենք հրամանը կատարելու համար»-, այս մասին հայտնել է ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Մարտիկյանը նշել է նաև, որ ադրբեջանական վերջին ահաբեկչական հարձակման դեպքում ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում:        

Կարդալ ավելին

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Իրանի դեսպանատան դիմաց։ Ակցիայի պատճառը, իբր, բողոքն էր «Իրանում քաղաքացիների իրավունքների ոտնահարման եւ կանանց նկատմամբ բռնաճնշումների դեմ»։  Ըստ Turan-ի՝ մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկել են՝ «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «Հեռացի՛ր, մոլլաների ռեժիմ», «Մա՛հ Իրանին», «Հեռացի՛ր, բռնապետ»։  Դեսպանատան շենքի դիմաց ոստիկանները չեն միջամտել, եւ հանրահավաքն անցել է առանց միջադեպերի։        

Կարդալ ավելին

Դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, նաև դաշնակիցների կողմից. Փաշինյան

Դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, նաև դաշնակիցների կողմից. Փաշինյան

Կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել. Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացրել ԶՈՒ բարեփոխումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նաեւ տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով եւ փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր…

Կարդալ ավելին

Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, բազմաթիվ զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում…

Կարդալ ավելին

Անախորժ իրավիճակներից խուսափելու համար Եռաբլուր չգնացինք. Աղազարյան

Անախորժ իրավիճակներից խուսափելու համար Եռաբլուր չգնացինք. Աղազարյան

Տեղեկատվություն կար, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիայի ձեւով, թե քաղաքական ակցիայի ձեւով «Եռաբլուրում» են գտնվելու, հետեւաբար, երեւի թե հավանական անախորժ իրավիճակներից խուսափելու համար չենք գնացել «Եռաբլուր»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Ես չեմ կարող ճշգրիտ ասել, եթե խմբակցությունը գնար, ես էլ կգնայի: Եթե չի գնացել, ես էլ չեմ գնացել: Այդպիսի որոշում չի եղել, երեւի խմբակցության ղեկավարությունը նպատակահարմար չի գտել ինչ-ինչ պատճառներով, ես չգիտեմ, ենթադրում եմ, որ այդ պատճառով:…

Կարդալ ավելին
1 186 187 188 189 190 209