Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները: Անդրադարձ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Հայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին
Շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանի «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան: Գործակալությունը հարց էր ուղղել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և…
Կարդալ ավելինՎարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: «Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ հույս ունենք հանրությունն առաջիկայում ավելի լայն…
Կարդալ ավելինԲարձր եմ գնահատում ձեր հայտարարությունը. Փաշինյանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նա իր խոսքում, մասնավորապես նշեց, որ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե հետո Հայաստանը մշտապես իր աշխատանքները կոորդինացրել է Արցախի հետ: «Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել: Գիտեք, ես…
Կարդալ ավելինԴիմադրություն շարժման երթը Գյումրիից
Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից այսօր՝ ապրիլի 29-ին, մեկնարկում է Դիմադրության ևս մեկ երթ։ Հիշեցնենք, որ միաժամանակ երթ է մեկնարկում նաեւ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից։
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ. «Ազատություն»
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Այս մասին «Ազատություն» ռադի «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասել է Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: ոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաեւ քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշել է ԱԽ…
Կարդալ ավելինՀայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 13-ին, Դուշամբեում. Արարատ Միրզոյանը համաձայնել է
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Կարդալ ավելինՏիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է. ընդդիմության երկրորդ խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան
Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից այսօր «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, դաշնակցական երիտասարդներ ու մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Երևան։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Արցախն ապրում են վճռորոշ օրեր։ Այսօր, առավել քան երբևէ մեզանից պահանջվում է միասնական ու վճռական լինել, արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Իսկ մինչ այդ մենք պետք է հեռացնեն այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կզմում, պատրաստ են ամեն օր Գեղարքունիքից, Սյունիքից, Հայաստանի այլ տարածքներից…
Կարդալ ավելինԴիմադրության շարժման իրազեկման ակցիան լուսանկարներով
«Դիմադրություն» շարժումը նախօրեին իրազեկման երթ է անցկացրել Երեւանում, այսօր այն շարունակվելու է Սասունցի Դավիթ արձանի մոտից՝ ժամը 19.30-ից: Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Իջեւանից մեկնարկել է երթը դեպի Երեւան, որին մասնակցել են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այսօր առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան է շարժվելու «Դիմադրության շարժման» հաջորդ խումբը: Հիշեցնենք, որ երեկվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ Մինչեւ «Դիմադրություն» շարժման մեկնարկը Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները…
Կարդալ ավելին«Սկսվել ա». «Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում փողոց են փակել, բարձրացել ավտոբուսների վրա
Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց են փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։ Նրանցից մի քանիսը բարձրացել են ուղևորատոր ավտոբուսի վրա՝ պարզել Արցախի դրոշն ու «Սկսել ա» գրությամբ պաստառը։ «Թույլ չենք տալու Հայաստանի թրաքացում։ Սկսել է արժանապատվության պայքար»,-նշում են նրանք։ Մի քանի երիտասարդներ բարձրացել են ավտոբուսի վրա եւ պարզել «Սկսելա» պաստառը: «Հայաստանում սկսվել է արժանպատվության եւ ազգային ինքնասիրության համար պայքարը: Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակարգին հեռացնելու ենք Հայաստանում ղեկավարելու…
Կարդալ ավելին






