Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում

Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն,  Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին եւ սահմանագծման գործընթացին։

Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչները քանիցս հայտարարել էին, որ նշված հինգ կետերն ընդունելի են համարում, բայց ոչ լրիվ, ինչի առնչությամբ Երեւանն ավելացրել է իր կետերը։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Բաքվում համառորեն անտեսում են դրանք։

Spread the love