Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422900-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 11538 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3069240 է:

Փաստացի այս պահին բուժվում է 544 պացիենտ, նվազել է 3-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412050 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 31 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8623 է:

Spread the love