Մենք միջնորդ ենք եւ չենք խորանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների բովանդակության մեջ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Այս բովանդակությունը, իհարկե, հակամարտող կողմերի միջեւ է, բայց այստեղ պետք է լինի նաեւ փոխզիջում։
Հստակ հայտարարություններ կան այն մասին, որ մենք գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա ապրիլին արեց»,- հավելեց Վիկտորինը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է «իջեցնել նշաձողը» Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
Հիշեցնենք նաեւ, որ ԵՄ-ն միջնորդության մանդատ չունի։