Նախագահը դեսպաններ է նշանակել Կատարում, Ուգանդայում եւ Ռուանդայում

Նախագահը դեսպաններ է նշանակել Կատարում, Ուգանդայում եւ Ռուանդայում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ուգանդայում և  Ռուանդայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։        

Կարդալ ավելին

Նեթանյահուն հասկացրել է, որ հավանություն է տվել «Հեզբոլլահի» փեյջերների պայթեցմանը. Ynet

Նեթանյահուն հասկացրել է, որ հավանություն է տվել «Հեզբոլլահի» փեյջերների պայթեցմանը. Ynet

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում հասկացրել է, որ հաստատել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի վերացումը, ինչպես նաեւ Լիբանանում այդ կազմակերպության գրոհայինների սարքերի պայթեցումը։ Այսպիսի հավաստիացմամբ է հանդես եկել Ynet պորտալը։ «Կառավարությունում կային մարդիկ, ովքեր դեմ էին Նասրալայի ոչնչացմանը։ Երբ ես ցանկանում էին վերացնել Նասրալային եւ այլոց, կառավարությունում կային նախարարներ, ովքեր դեմ էին դրան։ Ես չհամաձայնեցի եւ գնացի մինչեւ վերջ»,- պորտալը մեջբերել է Նեթանյահուի հայտարարությունը, որն իբր արվել է կառավարության նիստի…

Կարդալ ավելին

Նեթանյահուն հույս ունի վերականգնել Թրամփի հետ սերտ համագործակցությունը. Politico

Նեթանյահուն հույս ունի վերականգնել Թրամփի հետ սերտ համագործակցությունը. Politico

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կձգտի վերականգնել սերտ համագործակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ առճակատման հարցում նրա աջակցությունը ստանալու համար։ Այս կարծիքն արտահայտված է Politico եվրոպական հրատարակության հրապարակած նյութում։ Նրա գնահատականներով՝ Նեթանյահուն հույսը դնում է Թրամփի վրա՝ աջակցելու «Մերձավոր Արևելքը վերափոխելու» իր ռազմավարությանը, «որում տեղ չկա Իրանի ղեկավարության համար», պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության։ Պարբերականը նշում է, որ այս առումով Իսրայելի վարչապետը, ամենայն հավանականությամբ, կհենվի այն փաստի…

Կարդալ ավելին

Եվրահանձնաժողովը զգուշացրել է աշխատակիցներին, որ Բրյուսելը լեփ-լեցուն է լրտեսներով

Եվրահանձնաժողովը զգուշացրել է աշխատակիցներին, որ Բրյուսելը լեփ-լեցուն է լրտեսներով

Եվրահանձնաժողովի պաշտոնյաները նամակ են ստացել, որը ցույց է տալիս իրական սպառնալիք Բրյուսելի համար լրտեսներից, որոնք ցանկանում են գողանալ ԵՄ գործադիր իշխանության գաղտնիքները: Դրա մասին հայտնում է Politico-ն, որը ծանոթ էր նամակի տեքստին։ Նամակում նշվում է, որ Բրյուսելն աշխարհի ամենախոշոր լրտեսական կենտրոններից մեկն է՝ «հարյուրավոր ակտիվ հետախույզներով, որոնք թիրախավորում են մեր հաստատությունը»։ Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ լրտեսների թիրախ՝ անկախ պաշտոնից։ Որոշ դեսպանատներում Բելգիայի անվտանգության պաշտոնյաները գնահատում են, որ դիվանագետների 10- 20 տոկոսը հետախուզության աշխատակիցներ են: Բրյուսելում աշխատող չինացի լրագրողներից յուրաքանչյուր հինգերորդը…

Կարդալ ավելին

Թրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությունն Իրանի համար 1979-ից հետո. CNN

Թրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությունն Իրանի համար 1979-ից հետո. CNN

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է դառնալ ամենամեծ փորձությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար 1979-ից հետո։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։ Ինչպես նշվել է հրապարակման մեջ, ԱՄՆ նոր վարչակազմը կիրականացնի Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» գիծ, ինչը կարող է ուժեղացնել հանրապետության մեկուսացումն ու խափանել նրա տնտեսությունը։ Թրամփի ընտրվելը կարող է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հարվածելու հնարավորություն տալ Իրանի միջուկային օբյեկտներին, նշել է CNN-ը։ Ավելի վաղ The Wall Street Journal թերթը տեղեկացրել էր, որ Թրամփը…

Կարդալ ավելին

Բռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Բռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Stop COP 29»` կոչ են անում ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացման նախօրեին։ Կլիմայի փոփոխությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար, ամբողջ աշխարհին հուզող հարցերից մեկն է։ Այն դարձել է նաև գլոբալ առաջնորդների քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Կան պետություններ, որոնց ղեկավարները փորձում են «որսալ» պահը և մտնել կլիմայական օրակարգ՝ այն դարձնելով սեփական PR-ի (ճանաչելիության) գործիք,…

Կարդալ ավելին

Թրամփին շնորհավորելով՝ Էրդողանը ուկրաինական ճգնաժամի լուծման հույս է հայտնել

Թրամփին շնորհավորելով՝ Էրդողանը ուկրաինական ճգնաժամի լուծման հույս  է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի շնորհավորել է հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթանակի առիթով եւ նշել, որ հուսով է, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի, ինչպես նաեւ մերձավորարեւելյանը։ «Ես շնորհավորում եմ իմ բարեկամ Դոնալդ Թրամփին, որը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում մեծ մարտից հետո եւ ընտրվել է ԱՄՆ նախագահ»,- նրան մեջբերել է Daily Sabah պարբերականը։ Էրդողանի խոսքով՝ նա ակնկալում է, որ Թրամփի նախագահության օրոք «Թուրքիան եւ ԱՄՆ-ը կամրապնդեն հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ ճգնաժամերը եւ պատերազմները, հատկապես…

Կարդալ ավելին

Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին «պատմության մեջ ամենամեծ վերադարձի» կապակցությամբ

Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին «պատմության մեջ ամենամեծ վերադարձի» կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, շնորհավորել են Դոնալդ և Մելանյա Թրամփին՝ ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահի հաղթանակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ: Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նշանավորում է Ամերիկայի նոր սկիզբը և վերահաստատում է մեր հավատարմությունը Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքին: Սա հսկայական հաղթանակ է: Բարեկամության անկեղծ հավաստիացումներով, Ձեր Բենիամինն ու Սառա Նեթանյահու»,- գրել է Նեթանյահուն սոցցանցի իր միկրոբլոգում։        

Կարդալ ավելին

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի հայցապահանջների վերաբերյալ ներկայացված առարկությունների նիստերին

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի հայցապահանջների վերաբերյալ ներկայացված առարկությունների նիստերին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով: Եղիշե Կիրակոսյանին Նիդերլանդների Թագավորություն գործուղելու մասին վարչապետի որոշումն՝ այստեղ:        

Կարդալ ավելին

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը  գրում է ՝ Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական հարձակումից երկու օր առաջ Իրանի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը մատնանշել էր, որ Իսրայելը ներկայություն…

Կարդալ ավելին
1 19 20 21 22 23 209