ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանին, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Հուսով եմ՝ նախագահի պսշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրն ավելի պարզ դարձնելու համար», – շեշտել է Պուտինը։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու
Մինչև 2024 թվականի վերջը Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում ապօրինի կբնակեցվի մինչև 20 հազար ադրբեջանցի։ Վերջիններիս բնակեցման մտադրության մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտնել է, որ Բերձորի, Շուշիի, Խոջալուի և Արցախի չորս գյուղերի բռնազավթումից ի վեր այնտեղ մշտական բնակության է ապօրինի տեղափոխվել 8 հազար ադրբեջանցի։
Կարդալ ավելինԻրանի գերագույն առաջնորդը դիմել է երկրի նորընտիր նախագահին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և երախտագիտություն հայտնել բոլոր թեկնածուներին և ընտրություններին ակտիվորեն մասնակցողներին։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Խամենեին ընդգծել է ընտրված նախագահի կողմից ժողովրդի բարօրության և երկրի առաջընթացի համար երկրի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը: «Նորընտիր նախագահին խորհուրդ եմ տալիս հանուն երկրի առաջընթացի առ Աստված հավատով նայել լուսավոր հորիզոններին և շարունակել նահատակ Ռաիսիի ուղին»,- հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։
Կարդալ ավելինԱռանց ԱՄՆ-ի աշխարհում ազատություն չկա. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհավորել նրան և ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Նեթանյահուն հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահագների աշխարհում ազատություն չկա։ Բայդենն էլ իր հերթին հայտարարել է, որ առանց Իսրայելի հրեաների համար աշխարհում անվտանգություն չկա։ Իսրայելի վարչապետը նախագահին տեղեկացրել է պատանդներին ազատ արձակելու համար բանակցությունները շարունակելու համար թիմ ուղարկելու իր որոշման մասին և վերահաստատել այն սկզբունքները, որոնց հավատարիմ է Իսրայելը։…
Կարդալ ավելինԱզգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ու հռչակելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է,…
Կարդալ ավելինԷրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում. ԶԼՄ-ներ
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի՝ 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը՝ հղում անելով Անկարայում իր աղբյուրներին՝ պնդելով, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին։ Հրատարակության համաձայն՝ որպես հանդիպման վայր են դիտարկվում Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները և Իրաքը։ Նշվում է, որ Դամասկոսի վարչակազմը «պատրաստվում է՝ կենտրոնանալով Իրաքի վրա»։ «Անկարան ցանկանում է, որ [հանդիպման նախապատրաստման] գործընթացը հանգիստ լինի։ Թե որ երկրում կկայանան բանակցությունները,…
Կարդալ ավելինՀայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության»…
Կարդալ ավելինՊուտինը թալիբներին անվանել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի դաշնակիցներ
«Թալիբան» շարժումը վերահսկում է իշխանությունը Աֆղանստանում և հետևաբար շահագրգռված է այս երկրում կայունությամբ՝ լինելով ահաբեկչության դեմ պայքարում մեր դաշնակիցը, ըստ Интерфакс-ի՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Թալիբան շարժումը որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Իսկ ընդհանրապես, դեռ կան խնդիրներ, որոնք մշտապես պահանջում են երկրի կառավարության և թե միջազգային հանրության ուշադրությունը։ Բայց ընդհանուր առմամբ, պետք է ելնել նրանից, որ «Թալիբանը» վերահսկում է իշխանությունը երկրում։ Եվ այս առումով թալիբները, իհարկե, մեզ համար դաշնակիցներ են ահաբեկչության դեմ պայքարում», – ՇՀԿ գագաթնաժողովից…
Կարդալ ավելինԻրանում ՀՀ դեսպանը առողջապահական քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել
Հունիսի 30-ին ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի (ԹԲԳՀ) նախագահ դոկտ. Հոսեյն Ղենաաթիի և ԹԲԳՀ-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Այաթիի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Այս հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի միջազգային կապերի տնօրեն դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նեկուֆարը, բուժքույրական և մանկաբարձության ֆակուլտետի միջազգային փոխնախագահ դոկտոր Արփի Մանուկյանը և ԹԲԳՀ-ի ու հայկական համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցության գրասենյակի անդամ դոկտոր Մասումե Մաջիդին:…
Կարդալ ավելինՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ Արմեն Գրիգորյան
Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք։ է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր…
Կարդալ ավելին