Պուտինը մոտ ժամանակներս օտարերկրյա ուղեւորություններ չի նախատեսում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում օտարերկրյա ուղեւորություններ չի նախատեսում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, առաջիկայում չի նախատեսում»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ առայժմ տեղեկություն չկա, թե երբ կարող է տեղի ունենալ հաջորդ օտարերկրյա ուղեւորությունը։

Մինչ այդ, սեպտեմբերի 2-3-ին, ՌԴ նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Մոնղոլիա։ Անցած ամռանը ՌԴ նախագահը չորս միջազգային ուղեւորություն է կատարել՝ օգոստոսի 18-19-ին պետական այցով (ամենաբարձրը դիվանագիտական աստիճանակարգման մեջ) գտնվել է Ադրբեջանում, հուլիսի 3-4-ին աշխատանքային այցով եղել է Ղազախստանում, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Հունիսին պետական այցով նախագահն այցելել է Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ։

Spread the love