Զախարովա. Ռուսաստանը նոտա է ուղարկել Պավել Դուրովին հասանելիության պահանջով

Ռուսաստանը նոտա է ուղարկել գործարար Պավել Դուրովի նկատմամբ հասանելիություն ապահովելու պահանջով, սակայն Փարիզըշ նրա ֆրանսիական քաղաքացիությունն է հիմնական համարում ՌԻԱ Նովոստիին է ասել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հասանելիության պահանջով նոտա է ուղարկվել։ Բայց նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, որը Ֆրանսիան ընկալում է առաջնային»,- ասել է նա: Դուրովը դատարանի առաջ կկանգնի Ֆրանսիայում։        

Կարդալ ավելին

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինայի Անկախության օրը

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինայի Անկախության օրը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: «Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:        

Կարդալ ավելին

ՄՔԴ գլխավոր դատախազը կոչ է արել «շտապ» Իսրայելի վարչապետի ձեբակալման օրդեր տալ

ՄՔԴ գլխավոր դատախազը կոչ է արել «շտապ» Իսրայելի վարչապետի ձեբակալման օրդեր տալ

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը դատավորներին կոչ է արել «շտապ» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի ձեբակալման օրդեր տալ՝ պնդելով, որ դատարանն ունի համապատասխան իրավազորություն։ «Օրենսդրությամբ սահմանված է, որ դատարանն ունի իրավազարություն այս իրավիճակում»,- նշել է դատախազը, տեղեկացրել է «Այսօր Իսրայելում» պորտալը։        

Կարդալ ավելին

«Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր» հուշարձանը. Monument Watch

«Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր» հուշարձանը.  Monument Watch

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այս մասին գրում է Monument Watch-ը: Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։ Հատուկ նպատակամիտվածությամբ այս ճամբարը, որն ընթանում էր օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, իր շուրջն էր համախմբել աշխարհի…

Կարդալ ավելին

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է ՌԴ պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի մշակմանն աջակցելու հարցում.

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է ՌԴ պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի մշակմանն աջակցելու հարցում.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական ​​այցի ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հաստատվել է ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում», – ասվում է հաղորդման մեջ։ Երկկողմ օրակարգի…

Կարդալ ավելին

ՌԴ եւ ԵՄ ապրանքաշրջանառությունը հունիսի արդյունքներով իջել է 5 մլրդ եվրոյից ցածր՝ 1999-ի աշնանից ի վեր

ՌԴ եւ ԵՄ ապրանքաշրջանառությունը հունիսի արդյունքներով իջել է 5 մլրդ եվրոյից ցածր՝ 1999-ի աշնանից ի վեր

Ռուսաստանի եւ Եվրամիության ապրանքաշրջանառությունը ցածր է 5 մլրդ եվրոյից՝ առաջին անգամ 1999թ. աշնանից ի վեր, վկայում են «Եվրոստատի» տվյալները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՌԴ-ի եւ ԵՄ-ի երկկողմ առեւտուրը կրճատվել է 10 տոկոսով մայիսի համեմատ՝ 4,9 մլրդ եվրո։ Սա նվազագույնն է 1999թ. սեպտեմբերից ի վեր, երբ ապրանքաշրջանառությունը կազմում էր 4,6 մլրդ։ Ամենից շատ նվազել է առեւտուրը Պորտուգալիայի հետ՝ 4,3 անգամ՝ 13,2 մլն եվրո, ինչպես նաեւ Չեխիայի եւ Իռլանդիայի հետ՝ մոտ կրկնակի, 121,5 եւ 41,5 մլն եվրո…

Կարդալ ավելին

Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին

Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին

«СОР29-ին մասնակցության հրավերներն ուղարկվել են աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին»,- «Անադոլուին» ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, СОР29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։ Նա հայտնել է, որ պետությունների եւ կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը СОР29-ին։ «Մենք սպասում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,- ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ շեշտադրում են հայկական կողմին հրավիրելու մասին։ Անցած անգամ դա նույնիսկ անվանել էին «բարի կամքի դրսեւորում»։ Այնինչ, գագաթաժողովը…

Կարդալ ավելին

Բացահայտեք Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղեք միջազգային հանրությանը․ Արցախի ԱԺ

Բացահայտեք Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղեք միջազգային հանրությանը․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել միասնական կոչով։ «2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ…

Կարդալ ավելին

Զախարովա. ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին Հայաստանում որպես կայունության երաշխավորների այլընտրանք չկա

Զախարովա. ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին Հայաստանում որպես կայունության երաշխավորների այլընտրանք չկա

Արեւմուտքի ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, չեն անհետացել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և մանրամասն մեկնաբանություններ ենք տվել այս հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հենց այս տեսանկյունից, այս պարադիգմով է կառուցվելու Մակրոնի հայտարարած այցը Հայաստան»,- նշել է նա։ Նրա խոսքով, Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ «Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք…

Կարդալ ավելին

Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը կարգավորման հարցում․ ԱԳՆ

Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը կարգավորման հարցում․ ԱԳՆ

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին։ Հարց. ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան. Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական…

Կարդալ ավելին
1 37 38 39 40 41 212