Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին

«СОР29-ին մասնակցության հրավերներն ուղարկվել են աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին»,- «Անադոլուին» ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, СОР29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։

Նա հայտնել է, որ պետությունների եւ կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը СОР29-ին։ «Մենք սպասում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ շեշտադրում են հայկական կողմին հրավիրելու մասին։ Անցած անգամ դա նույնիսկ անվանել էին «բարի կամքի դրսեւորում»։ Այնինչ, գագաթաժողովը ՄԱԿ-ի միջոցառումն է, եւ Բաքվի ուղիղ պարտականությունն է հրավերներ ուղարկել աշխարհի երկրներին։

Spread the love