Հայաստանը համարվում է «Կապիկի ծաղիկ» վարակով հիվանդացության ռիսկի ցածր գոտի. Ստեփան Աթոյան

Մեր տարածաշրջանը համարվում է «Կապիկի ծաղիկ» վարակով հիվանդացության ռիսկի ցածր գոտի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ նշելով, որ օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգոնության ազդանշան է տվել ամբողջ աշխարհին։

«Բարձր ռիսկի գոտի են համարվում աֆրիկյան երկրները, իսկ արևմտյան և արևելյան Եվրոպան, մեր տարածաշրջանը համարվում են ցածր ռիսկայնության գոտի»,–հավելեց նա։

Ստեփան Աթոյանի խոսքով, վիրուսի շտամը, որը շրջանառվում է հիմա , տարբերվում է 2022 թվականին տարածվածից։

«Փոխանցման հիմնական ձևը համարվում է հիվանդ կենդանու հետ անմիջական շփումը՝ այսինքն մորթելիս կամ միս ուտելիս։ Վարակը փոխանցվում է նաև սեռական ճանապարհով»,–նշեց նա։

Spread the love