Հանդիպում անցկացրեցի ՀՀ կառավարության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտյինին։ «Ֆրանսիայի հայկական սփյուռքը մեծությամբ երրորդն է աշխարհում և ամենախոշորը Եվրոպայում»,- գրել է նա։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ռուսաստանն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին
Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա պատասխանել է կազմակերպությանն անդամակցելու Բաքվի դիմումին։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ի նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել: Բայց կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է սենատորը։
Կարդալ ավելինՊուտինը Չեչնիա է ժամանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա, հայտնում է РИА Новости-ն։ Գրոզնիի օդանավակայանում նախագահին դիմավորել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նույն օրը ավելի վաղ Պուտինն այցելել էր ևս երկու հյուսիսկովկասյան տարածաշրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։
Կարդալ ավելինՇարժումը հայտարարություն է տարածել.
«Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ հիվանդանոցում հայտնվելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է: «Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։
Կարդալ ավելին«Պատմական հանգրվանում ենք՝ խաղաղ և բարեկեցիկ ապագայի ճանապարհով ընթանալու հնարավորությամբ»․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Ելույթում մասնավորապես ասվում է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի հիմքերը: Հիբրիդային սպառնալիքներն ու կլիմայի փոփոխությունն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա աշխարհի ավելի շատ…
Կարդալ ավելին«COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ադրբեջանում սպասվող COP29-ի հարցով նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված դեսպաններին․ «ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ձեռնարկած է կենսոլորտի փոփոխութեան ՄԱԿ-ի 29-րդ խորհրդաժողովի` ՔՈՓ29-ի հարցով արշաւի մը, որուն ծիրին մէջ նամակներ յղեց Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ, Ֆրանսայի, Բրիտանիոյ, Սպանիոյ, Չինաստանի, Եւրոպական Միութեան, Իտալիոյ, Զուիցերիոյ, Նետերլանտներու, Յունաստանի, Դանիոյ, Աւստրիոյ, Գերմանիոյ, Պուլկարիոյ, Ճափոնի, Շուէտի, Ուրուկուէյի, Չիլիի, Արժանթինի, Քանատայի, Քուէյթի, Սէուտական Արաբիոյ եւ Մալեզիոյ դեսպաններուն: Հայ դատի մարմինը դեսպաններուն ուշադրութեան յանձնեց, որ կենսոլորտի…
Կարդալ ավելինԳուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո հայտարարություն է տարածել
Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո հայտարարություն է տարածել։ «Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի…
Կարդալ ավելինՄոսկվայում հուսով են, որ ՄԱԿ խնդրանքը Կուրսկի մարզ հասանելիության մասին պերֆորմանս չէ. Զախարովա
Մոսկվայում հուսով են, որ ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության խնդրանքը Կուրսկի մարզի հասանելիության մասին պերֆորմանս չէ, Sputnik ռադիոյի իր հեղինակային ծրագրի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շատ կցանկանայի հուսալ, որ այն այն, ինչ նրանք հայտարարել են, պերֆորմանս չէ կամ իրենցից պատասխանատվությունը հանելու մի ինչ-որ ցանկություն։ Շատ կուզենայի հուսալ, որ սա արթնացման մի ինչ-որ ուղի է»,- ասել է ռուս դիվանագետը։ Ավելի վաղ ՄԱԿ նշյալ վարչությունը խնդրել էր Կուրսկի մարզ մտնելու…
Կարդալ ավելինՆեթանյահուն նոր պայմաններ է առաջադրել, որոնք դժվարացրել են Գազայի շուրջ բանակցությունները. NYT
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի վերջին նոր պայմաններ է առաջադրել հրադադարի մասին, տեղեկացրել է The New York Times-ը։ Նեթանյահուն քանիցս հերքել է, որ իր կառավարությունը փոխում է տեսակետը բանակցությունների հարցում, բայց փաստաթղթերը վկայում են, որ իսրայելական ուժերը հիմա ցանկանում են պահպանել Եգիպտոսի հետ հարավային սահմանի վերահսկողությունը։ Իսրայելը եւ ԱՄՆ-ը մեղադրել են ՀԱՄԱՍ-ին բանակցություններում առաջընթացի բացակայության մեջ։ Այս պայմաններից ոչ մեկը ներառված չի եղել հրադադարի համապարփակ առաջարկում, որը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով, Իսրայելն առաջադրել է…
Կարդալ ավելինԱԳՆ-ն պատասխանել է՝ արդյոք ստորագրվել փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է նման փաստաթղթի առկայությունը։ «Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», – ասացին գերատեսչությունից։
Կարդալ ավելին









