Շարժումը հայտարարություն է տարածել.

«Սրբազան  պայքար» շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ հիվանդանոցում հայտնվելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է:

«Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։

Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։

Spread the love