Վրաստանից արտահանվող ապրանքների կեսից ավելին տեղական ծագում չունի, ինչը երևում է երկրի Ազգային վիճակագրական ծառայության նյութերից։
Ըստ NGnewsgeorgia-ի՝ հունվար-հուլիս ամիսներին տեղական արտահանումը կազմել է 1 միլիարդ 587 միլիոն դոլար, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 44,9%-ը։
Մնացածը ստացվում է վերաարտահանումից, առաջին տեղում են ավտոմեքենաները (1,2 միլիարդ դոլար):
Յոթ ամսվա ընթացքում Ռուսաստանը գնել է 325,8 միլիոն դոլարի, Թուրքիան՝ 258,9 միլիոն դոլարի, Չինաստանը՝ 156,9 միլիոն դոլարի վրացական արտադրանք։
Դրան հաջորդում են Հայաստանը (83,6 միլիոն դոլար), ԱՄՆ–ը (81,7 միլիոն դոլար), Ադրբեջանը (69,3 միլիոն դոլար), Շվեյցարիան (58,4 միլիոն դոլար), Ուկրաինան (50,2 միլիոն դոլար), Ղազախստանը (42,8 միլիոն դոլար) և Բուլղարիան (38,7 միլիոն դոլար)։