Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա, հայտնում է РИА Новости-ն։
Գրոզնիի օդանավակայանում նախագահին դիմավորել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։
Նույն օրը ավելի վաղ Պուտինն այցելել էր ևս երկու հյուսիսկովկասյան տարածաշրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։