Մոսկվայում հրատարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ Վերջինս իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասով կարող են նորություններ հայտնվել․ ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանը անվտանգության, զարգացման և բարգավաճման հասնելու հիմնական և կարճ ճանապարհ է համարում երկրում խաղաղ, անվտանգ միջավայրի և համագործակցության մթնոլորտ ստեղծելու գործիքները, որքանով, որ դա հնարավոր է և այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամանակն է զգալի արդյունքներ տեսնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով։ «Մենք աշխատում ենք հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, ենթադրում ենք, որ ամերիկացիների հետ շփումը կակտիվանա՝ հայկական երկաթուղու և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ զարգացումները…
Կարդալ ավելինՊուտինը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ
Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Ավելի վաղ Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ։
Կարդալ ավելինՓաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ ՀՀ կառավարություն
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին
«Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը: Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու…
Կարդալ ավելինՊուտինի և Թրամփի գաղաթաժողովը կտևի 6-7 ժամ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում անցկացվելիք հանդիպումը ընդհանուր առմամբ 6-7 ժամ կտևի, որը պայմանավորված է գագաթաժողովի շրջանակում նախատեսված բավականին մեծ թվով միջոցառումների անցկացումով։ Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ առաձնազրույց կունենան։ «Այս պահին, կարծես, դրան կմասնակցեն նաև օգնականներ»,- ըստ ТАСС-ի՝ հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ «Այնուհետև բանակցություններ կլինեն պատվիրակությունների ընդլայնված կազմով, հնարավոր…
Կարդալ ավելինՄեդիաԱնազատությունն Ադրբեջանում․ ՄԱՍ 2 Հաշվեհարդար ու բռնություն
Իլհամալիևյան վարչակարգը տիրապետում է խոսքի և մամուլի ազատության սահմանափակման լայն գործիքակազմի։ Լրատվականների արգելքից, հասանելիության սահմանափակումներից բացի՝ մամուլի անազատության արտահայտման դրսևորումներից են լրագրողների ձերբակալություններն ու վերջիններիս հանդեպ ֆիզիկական բռնություններն ու հետապնդումները։ Ադրբեջանում գործում է լրագրողների հանդեպ բռնությունների իրացման երկու հիմնական մեխանիզմ՝ ուղղակի ֆիզիկական բռնություն և պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից լրատվականների կամ վերջիններիս խմբագիրների ու թղթակիցների դեմ դատական հայցերի ներկայացում։ Առաջին դեպքում փորձ է արվում ուժի սպառնալիքով կանխել կոռուպցիայի և այլ անօրինությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը։ Երկրորդ…
Կարդալ ավելինԱդրբեջան-Իսրայել դաշինքի հիմքերն ու նպատակները
Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի անկախությունը։ 1992 թվականին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականին Ադրբեջանում բացվել է Իսրայելի դեսպանություն։ Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտոնական երկխոսությունն սկիզբ է առել 1995 թվականին։ Կողմերն՝…
Կարդալ ավելինԽաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն. Խաչատուրյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։ Այս քայլը…
Կարդալ ավելին«Թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում. ՀՅԴ Բյուրո
2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ «ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային…
Կարդալ ավելին







