Ռուսաստանը հրաժարվել Է ԱՄՆ-ին վերադարձնել ռուսական կայսրության պարտքերը

ՌԴ ֆինանսների նախարարությունը չի կարծում, որ երկիրը «ցարական պարտքերի» վճարման պարտավորություններ ունի։ Այս մասին Պետդումայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևը, փոխանցում է TASS-ը։

«Խորհրդային Միությունը չէր կարծում, որ պետք է վճարել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ առավել ևս», — ասել է նա՝ վերահաստատելով, որ Ֆինանսների նախարարությունը չի կարծում, թե Ռուսաստանը պետք է վճարի «ցարական պարտքերը»։

«Որքան հասկանում եմ, դա դատական գործընթաց է: Մեզ մոտ՝ Ռուսաստանում, Գլխավոր դատախազությունն է ներկայացնում պատասխանող կողմին բոլոր արտաքին հայցերով: Անկեղծ ասած, մանրամասներին պարզապես չեմ տիրապետում, բայց եթե այնտեղ դատական գործընթաց սկսվի, ապա Ռուսաստանը, իհարկե, կմասնակցի դրան», – արձանագրել է փոխնախարարը:

Ամերիկյան հիմնադրամը Ռուսաստանից պահանջել է 225 միլիարդ դոլար

Spread the love