Հունվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսային քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի ևս 3-6 աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -11-13, վաղը ցերեկը՝ -1-3 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -5-9,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -5-8,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -16-21, ցերեկը՝ -3-7,
Լոռիում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+1,
Տավուշում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+2,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -20-24, ցերեկը՝ -5-8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -2-6,
Արարատում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3,
Արմավիրում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -5-8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -9-12, ցերեկը՝ -1-4,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -2+1։
