Գիտե՞ք, այս թեզերը պարբերաբար հնչում են կամ ավելի լավ է ասել՝ Հայաստանի կողմից նետվում են տեղեկատվական տարածություն և գլոբալ տարածություն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի «հայկական մամուլում տարածված այն թեզը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել դեռ 2020 թվականին»։«Ռուսական ղեկավարության խոսքերն ու գործողությունները բացարձակապես անամոթաբար խեղաթյուրված են։ Թույլ տվեք ևս մեկ անգամ փաստեր ներկայացնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. ՌԴ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ուկրաինայում և Գազայի հատվածում շարունակվող պատերազմների ֆոնին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ամբողջ աշխարհում խաղաղության կոչ է արել: Մասնավորապես, նա հիշել է ուկրաինացի երեխաներին, որոնք պատերազմի պատճառով մոռացել են ժպտալը, հայտնում է CBS News-ը։ Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»։ «Խնդրում եմ։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներ, դադարեցրեք պատերազմը։ Սպասեք բանակցությունների։ Սպասեք խաղաղության»,- ասել է Հռոմի պապը։ Հարցին, թե կարող է օգնել խաղաղության բանակցություններին, նա պատասխանել է. «Ես կարող եմ աղոթել: Ես…
Կարդալ ավելինԹուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
ԵՄ աուդիտորները հայտարարել են, որ չեն կարող որոշել, թե արդյոք ԵՄ-ի միլիարդավոր եվրոների մի մասը, որը ԵՄ-ն տվել է Թուրքիային սիրիացի փախստականներին օգնելու համար, իրականում ինչ-որ ազդեցություն է ունեցել: Եվրոպական աուդիտորական դատարանը (ECA), ստուգելով՝ արդյոք անցյալ տարի գումարն արդյունավետ է օգտագործվել, հայտարարել է, թե Թուրքիայի կրթության նախարարությունը հրաժարվել է աուդիտորներին ԵՄ նախագծերի ազդեցությունը գնահատելու հնարավորություն տվող տեղեկություն տրամադրել: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Թուրքիայում փախստականների որակյալ ներառական կրթությանն աջակցելու համար նախատեսված է առնվազն 530 միլիոն եվրո, որը ներառում…
Կարդալ ավելինԻշխանությունն ունի արտաքին սատարում. Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին չհեռացնելու պատճառների մասին
Դեռեւս 2006 թվականից Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է Քրեական օրենսգրքի 379/1 հոդվածով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին: Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը: Հարցին, թե իշխանություններին հեռացնելու պահը երբ է գալու, նա պատասխանեց. «Երբ որ դուք պատրաստ լինեք»: Հարցին՝ ինչւ չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, նախկին նախագահը պատասխանեց. Մի քանի պատճառներ կան. Կան,…
Կարդալ ավելինԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի չափով բյուջետային օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել՝ մինչև 2027 թվականը նախատեսված 50 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով ծրագրի շրջանակներում: «Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը՝ Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Կարդալ ավելինՄատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝…
Կարդալ ավելինԲայդեն. Մենք հիշում ենք Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով՝ վերահաստատելով իր խոստումը՝ երբեք չմոռանալ 20-րդ դարասկզբի ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է. «Այսօր մենք մի պահ կանգ կառնենք, որպեսզի հիշենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին։ Հաջորդող օրերին, ամիսներին և տարիներին 1,5 միլիոն հայեր…
Կարդալ ավելինԱմերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, մտադիր է այս շաբաթ ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին Turan-ի վաշինգտոնյան թղթակիցը տեղեկացել է Կոնգրեսի աղբյուրներից։ Այս օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորականների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ Նրանց թվում են պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության, քրեակատարողական, պետական սահմանային ծառայությունների…
Կարդալ ավելինՂարաբաղից դուրս բերված ռուսական զորքերը հավանաբար Ուկրաինա կուղարկվեն. Bild
Ռուսաստանն այս շաբաթ Լեռնային Ղարաբաղից սկսեց դուրս բերել իր «խաղաղապահ ուժերը»։ Նրանք այնտեղ են 2020 թվականի աշնանից։ Զորախումբը բաղկացած էր մոտ 2000 զինվորից։ Նրանք տեխնիկայի հետ միասին Ադրբեջանից երկաթուղով՝ սահմանով տեղափոխվում են Դաղստան։ Ըստ Bild-ի՝ արդեն մտավախություն կա, որ այդ զորախումբը կարող է ուղարկվել Ուկրաինա։ «Խաղաղապահները» զինված էին տասնյակ՝ համեմատաբար նոր BTR-82A-ներով։ Bild-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի առաջնագծում ռուսական բանակը հետևակի ժամանակակից մարտական մեքենաների և BTR-ի խիստ կարիք ունի։
Կարդալ ավելինՄեր կողմից սպառազինությունների ձեռքբերումը Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ. Փաշինյան
Խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու: Այսինքն, իհարկե, ներդրողները՝ այո, իհարկե, տնտեսական գլոբալ կայունությունը՝…
Կարդալ ավելին