ՀՀ-ում ԵՄ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ակնհայտ են դառնում. Զախարովա

Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ականների այս կիսառազմական ներկայության առճակատման բնույթը։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին արդյոք ծանուցել է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։ «Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության հերթական ասպարեզի վերածումից այլ բան չպետք է ակնկալենք»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։ Նրա խոսքով,…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն պաշտոնակցին Հունաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն պաշտոնակցին Հունաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին՝ Հունաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առթիվ։  Այս մասին ասվախ է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում իմ գործընկեր Ջորջ Գերապետիտիսին և թիմին՝ Հունաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ավելի ապահով միջավայրի պարտավորությունը և ընդհանուր հանձնառությունը՝ մենք կարող ենք համատեղել ջանքերն ավելի լավ արդյունքների հասնելու համար»,- գրել…

Կարդալ ավելին

Ալիեւը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին

Ալիեւը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ «Դրա կարիքը չկա, այն այժմ չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրե, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, եւ սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»,- ասել է նա՝ հերթական պահանջն առաջ քաշելով Հայաստանին։ «Եթե Հայաստանը որոշի պահպանել Մինսկի խումբը, դա կնշանակի, որ…

Կարդալ ավելին

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի դեմ բանաձև է ընդունել. Reuters

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի դեմ բանաձև է ընդունել. Reuters

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 35 երկրների կառավարիչների խորհուրդը չորեքշաբթի բանաձև է ընդունել՝ Իրանին կոչ անելով ակտիվացնել համագործակցությունը կազմակերպության հետ և վերացնել բարձրաստիճան տեսուչների վրա դրված վերջերս ընդունված արգելքը։ Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևը, որն ի սկզբանե ԱՄՆ-ի մերժել էր՝ վախենալով, որ Իրանը կպատասխանի նախորդ բանաձևերին՝ ընդլայնելով իր միջուկային գործունեությունը, ի վերջո ընդունվել է 20 երկրների աջակցությամբ, երկու երկիր դեմ  են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել:        

Կարդալ ավելին

Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին

Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին

Չորս կին գրանցում է ստացել Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Գործակալությունը նշել է նրանց անունները՝ Զոհրե Էլահիյան, Սեյեդեհ Համիդե Զարաբադի, Խաջար Չենարանի եւ Ռաֆաթ Բայաթ։ Նրանք բոլորը Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախկին պատգամավորներ են։ Էլահիյանը 56 տարեկան է, կրթությամբ՝ բժիշկ, այժմ աշխատում է Իրանի Բժշկական գիտությունների ակադեմիայում։ Զարաբադին 45 տարեկան է, ներկայացնում է բարեփոխիչների թեւը։ Իր թեկնածության գրանցումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ արտաքին քաղաքականույունում կողմ է «դեէսկալացիային» եւ…

Կարդալ ավելին

Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան

Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան

Պաշտոնական Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում եւ հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։ Այս մասին նշվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթերցել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաղորդագրությունում ասված է, որ Անկարան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին դրական իրադարձությունները եւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում է պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար։ Էրդողանը նաեւ  հայտնել…

Կարդալ ավելին

Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ. արտաքին գործերի նախարար

Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ. արտաքին գործերի նախարար

Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ։ Կան գերակայություններ, որոնք, նոր իրողությունների հետ կապված, վերանայվում են։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Դրա շնորհիվ, ինչպես նշելէ նախարարը, կողմերը փորձում են նոր փաթեթ մշակել։ Նա, մասնավորապես, նշել է երկու ուղղություն։ Դրանցից մեկը գերակայությունների վերանայումն է նոր իրողությունների հետ կապված։ «Մենք հիմա վերանայում ենք եւ շուտով կներկայացնենք…

Կարդալ ավելին

2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ դրամ ընդհանուր գումարով. ֆիննախ

2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ դրամ ընդհանուր գումարով. ֆիննախ

2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ 186 մլն դրամ ընդհանուր գումարով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում,  2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Նրա խոսքով՝ այս միջոցները տրամադրել են ինչպես ԵՄ առանձին անդամ երկրներ, այնպես էլ որոշակի կառույցներ։ «Դրանցից նպատակային գրանտները կազմել են 6 մլրդ 421 մլն դրամ, իսկ ոչ պաշտոնականները՝ 3 մլրդ 765 մլն դրամ»,- նշել է…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի եւ ՍՀ փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Պատվիրակության կազմում 12 հոգի են, այդ թվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:        

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ելույթով է հանդես եկել Efes 2024 զորավարժության մասնակիցների առջեւ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախագահը նշել է, թե զորավարժությունների նպատակը խաղաղության հաստատմանը նպաստելն է։ Էրդողանն իր խոսքում շեշտել է, որ չպետք է անտեսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը։        

Կարդալ ավելին
1 57 58 59 60 61 212