Ալիեւը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Դրա կարիքը չկա, այն այժմ չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրե, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, եւ սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»,- ասել է նա՝ հերթական պահանջն առաջ քաշելով Հայաստանին։

«Եթե Հայաստանը որոշի պահպանել Մինսկի խումբը, դա կնշանակի, որ նրա տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են»,- ընդգծել է նա։

Spread the love