Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ։ Կան գերակայություններ, որոնք, նոր իրողությունների հետ կապված, վերանայվում են։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Դրա շնորհիվ, ինչպես նշելէ նախարարը, կողմերը փորձում են նոր փաթեթ մշակել։
Նա, մասնավորապես, նշել է երկու ուղղություն։ Դրանցից մեկը գերակայությունների վերանայումն է նոր իրողությունների հետ կապված։
«Մենք հիմա վերանայում ենք եւ շուտով կներկայացնենք նոր փաթեթ»,- ասել է Միրզոյանը։
Երկրորդ ուղղությունը այն գերակայություններն են, որոնք բխում են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ապրիլի 5-ի հանդիպումից։
«Մենք կարող ենք դա պայմանականորեն անվանել Հայաստանի կայունության բարձրացում։ Ըստ էության, այս երկու խմբերին ես կվերագրեի նաեւ մեր համագործակցության ներկա ուղղությունը»,- ասել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ երկխոսության սկիզբը վիզային ռեժիմի ազատականացման մասին նույնպես վերոնշյալ գործընթացի մի մասն է։