Նեթանյահուն հետաձգել է Գազայի վերաբերյալ որոշումը՝ կառավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառով. CNN

Նեթանյահուն հետաձգել է Գազայի վերաբերյալ որոշումը՝ կառավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառով. CNN

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Գազայում ռազմական գործողությունների մասին որոշման ընդունումը, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի հրադադարի համաձայնագրին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ այս շաբաթ որոշում չի կայացվի։ Սա տեղի է ունենում Գազայի հատվածում գործողությունների նախընտրելի ընթացքի վերաբերյալ Իսրայելի կառավարության ներսում առկա տարաձայնությունների ֆոնին։ Ըստ աղբյուրի՝ քննարկվող գաղափարներից մեկն այն է, որ եթե ՀԱՄԱՍ-ի մարտական թևը մերժի գործարքը, ապա պետք է շրջապատել Գազա քաղաքը և այլ բնակավայրեր, իսկ մյուսն…

Կարդալ ավելին

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, բայց մի պայմանով․ Բաքվում Թուրքիայի դեսպան

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, բայց մի պայմանով․ Բաքվում Թուրքիայի դեսպան

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։ Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով։ «Կարգավորման երկու գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993…

Կարդալ ավելին

Զախարովան Բաքվի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերաբերյալ հարցը փոխադրել է տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի

Զախարովան Բաքվի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերաբերյալ հարցը փոխադրել է տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հուլիսի 30-ին պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին տեղեկություններին և անդրադարձել է Հայաստանին։ «Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը»,- հարցրել է լրագրողը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, կամ նրա առանձին անդամ պետությունները, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են ամրապնդվել Հարավային Կովկասում։ Դաշինքի…

Կարդալ ավելին

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածների հրապարակման կապակցությամբ

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածների հրապարակման կապակցությամբ

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։ Վրաստանում լույս տեսնող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են ավելի քան մեկ տասնյակ «գիտական» հոդվածներ, որոնք քաղաքականապես մոտիվացված, ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեն։ Այդ հրապարակումները ոչ միայն գիտական չեն, այլև պարունակում են բացահայտ կեղծիք, ընդգծված թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Ամսագրի գլխավոր խմբագիրը…

Կարդալ ավելին

Ազգային մամուլի օրն ու մեդիաԱՆազատությունն Ադրբեջանում

Ազգային մամուլի օրն ու մեդիաԱՆազատությունն Ադրբեջանում

Իր իշխանավարման 25 տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրել է զսպման և վերահսկման համակարգված ու թիրախային քաղաքականություն: Մամուլն իլհամալիևյան ռեժիմի համար դիտարկելի է և՛ որպես սպառնալիք իշխանության հիմքերին, և՛ որպես հենց այդ հիմքերի ամրապնդման միջոց։ Վերջինի իրացման նպատակով էլ հուլիսի 22-ն Ադրբեջանում «նշում են» որպես Ազգային մամուլի օր[1]։ Ադրբեջանում 2000-ական թվականների սկզբներին անկախ թերթերը ենթարկվել են տնտեսական ճնշման և տուգանքների։ Հետագայում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունները, ձերբակալություններն ու, առհասարակ, մամուլի վերահսկման գործիքակազմն էլ…

Կարդալ ավելին

Թուրքիան իր հետախուզության միջոցով փոխանցել է իր տեսակետը Սիրիայի վրա Իսրայելի օդային հարվածների վերաբերյալ. Ֆիդան

Թուրքիան իր հետախուզության միջոցով փոխանցել է իր տեսակետը Սիրիայի վրա Իսրայելի օդային հարվածների վերաբերյալ. Ֆիդան

Թուրքիան իր հետախուզական ծառայության միջոցով Սիրիայում Իսրայելի իրականացրած ավիահարվածների վերաբերյալ իր տեսակետը փոխանցել է Իսրայելի իշխանություններին, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ Ֆիդանի՝ Անկարան նաև սերտ կապի մեջ է տարածաշրջանային տերությունների և Միացյալ Նահանգների հետ։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ սերտ կապի մեջ է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ։ Ֆիդանը հավելել է, որ ինքն այս հարցը հեռախոսազրույցների ժամանակ քննարկել է իր սիրիացի, հորդանանցի և սաուդցի գործընկերների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք մեր…

Կարդալ ավելին

Հայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերով

Հայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերով

Լուսանկարում՝ Բոլղարի սպիտակ պալատի ավերականեր, 14-րդ դար Բոլղարում և Վոլգյան Բուլղարիայի այլ տարածքներում հայերը հաստատվել են միջնադարից՝ հատկապես 10-11-րդ դարերից։ Չնայած Մեծ Բուլղարի բնակչությունը հիմնականում մուսուլման էր, սակայն հնագիտական տվյալները փաստել են հայկական հետքի, համայնքի, քրիստոնեական գերեզմանատան գոյության մասին։ Վոլգայի շրջանում ներկայումս բնակվող ժողովուրդների ձևավորման ընթացքն ուսումնասիրելու նպատակով Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վավիլովի անվան Ընդհանուր գենետիկայի ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի Մարդաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետ միասին, կատարել են…

Կարդալ ավելին

Էրդողանի վարչակազմն արձագանքել է Հայաստանի տարածքով միջանցքի մասին ԱՄՆ հայտարարությանը. РИА Новости

Էրդողանի վարչակազմն արձագանքել է Հայաստանի տարածքով միջանցքի մասին ԱՄՆ հայտարարությանը. РИА Новости

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին: Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տրանսպորտային միջանցքը վարձակալել Իրանի սահմանի մոտակայքում, Բաքվի և Երևանի միջև բանակցությունները խթանելու համար: «Մենք տեղյակ չենք դրանից, ոչինչ չենք կարող մեկնաբանել», –ըստ РИА Новости-ի՝ հայտարարել են Էրդողանի վարչակազմում: Ավելի վաղ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ…

Կարդալ ավելին

Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է. Սամվել Կարապետյան

Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է. Սամվել Կարապետյան

Երկու ամսով կալանավորված գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր առաջին իսկ հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը. մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին։ Անկեղծորեն շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված…

Կարդալ ավելին

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությունը ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային վեհ արժեքների ամրագրման և խրախուսման գործում, ինչպես նաև վերահաստատելու մեր ընդհանուր հանձնառությունը դրանք…

Կարդալ ավելին
1 4 5 6 7 8 209