Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը

Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը

Հունաստանը Ուկրաինային չի փոխանցի Patriot կամ C-300 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Պատասխանելով հարցին, թե կառավարությունը մտադի՞ր է Կիև տեղափոխել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, կամ ռուսական C-300 ՀՕՊ համակարգերը, Միցոտակիսն ասել է, որ Աթենքը դա չի անի։ «Թույլ տվեք բացատրել սա մի փոքր ավելի: Հունաստանը Ուկրաինային աջակցել է տարբեր ձևերով, այդ թվում՝ պաշտպանական նյութերով, ասել է վարչապետը։ «Բայց մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք…

Կարդալ ավելին

Տավուշում Ադրբեջանի հետ սահմանին արդեն 20 սյուն է տեղադրվել․ ՀՀ կառավարություն

Տավուշում Ադրբեջանի հետ սահմանին արդեն 20 սյուն է տեղադրվել․ ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Հաղորդվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման…

Կարդալ ավելին

Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան

Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան

Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Տավուշում իրականացվող սահմանազատմանն ու տարածքային զիջումներին։ Քաղաքացիները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։ Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ…

Կարդալ ավելին

Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան

Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մայիսին Չինաստան կատարելիք այցի մասին։ Ըստ ТАСС-ի՝  Պուտինն այցի ժամկետ չի նշել։ Չինաստան մեկնումը ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի՝ ընտրություններից հետո իր նոր պաշտոնավարման ընթացքում։        

Կարդալ ավելին

Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը

Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը

Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը։ Գրում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։ Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: Քաղաքացիներն այս փակել են ի աջակցություն տավուշցիների: Նշենք, որ այսօր փակվել է նաև Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում: Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:        

Կարդալ ավելին

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին։ «2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերի վերաբերյալ IPHR-ի (Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների) սեպտեմբերյան զեկույցում կազմակերպությունը, հիմնվելով զինվորների դիակների տեսագրությունների և լուսանկարների վրա, հայտարարել է, որ կան «ողջամիտ հիմքեր՝ եզրակացնելու», որ հայ զինվորները ենթարկվել են դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանցի զինվորների կողմից։ Վկայաբերելով հայ զինվորականների խոշտանգված մարմինների տեսանյութերն…

Կարդալ ավելին

Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․ Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը…

Կարդալ ավելին

Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը

Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակվել է նաև Արարատի կամրջի հատվածում: Այս մասին հայտնում է Ազգային ճակատի տելեգրամյան ալիքը: Բացի այդ, այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։ Փողոցներ են փակվել նաեւ Երեւանի կենտրոնում, մասնավորապես, Խորենացի–Զաքյան հատվածը, Խորենացի փողոցը։        

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

Գիտե՞ք, այս թեզերը պարբերաբար հնչում են կամ ավելի լավ է ասել՝ Հայաստանի կողմից նետվում են տեղեկատվական տարածություն և գլոբալ տարածություն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի «հայկական մամուլում տարածված այն թեզը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել դեռ 2020 թվականին»։«Ռուսական ղեկավարության խոսքերն ու գործողությունները բացարձակապես անամոթաբար խեղաթյուրված են։ Թույլ տվեք ևս մեկ անգամ փաստեր ներկայացնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. ՌԴ…

Կարդալ ավելին

Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան

Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան

Ուկրաինայում և Գազայի հատվածում շարունակվող պատերազմների ֆոնին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ամբողջ աշխարհում խաղաղության կոչ է արել: Մասնավորապես, նա հիշել է ուկրաինացի երեխաներին, որոնք պատերազմի պատճառով մոռացել են ժպտալը, հայտնում է CBS News-ը։ Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»։ «Խնդրում եմ։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներ, դադարեցրեք պատերազմը։ Սպասեք բանակցությունների։ Սպասեք խաղաղության»,- ասել է Հռոմի պապը։ Հարցին, թե կարող է օգնել խաղաղության բանակցություններին, նա պատասխանել է. «Ես կարող եմ աղոթել: Ես…

Կարդալ ավելին
1 64 65 66 67 68 209