Այսպիսի մարդիկ Հայաստանը տանում են փակուղի. Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

180 աստիճանի շրջադարձն արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Մոսկվան և Երևանը խոսում են տարբեր լեզուներով, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դարձել են հիմնական գործընկերները, Զախարովան խոստովանեց. «Ես…

Կարդալ ավելին

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Երևանին կոչ է արել վերադառնալու «դաշնակցային բնականոն վիճակին»

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Երևանին կոչ է արել վերադառնալու «դաշնակցային բնականոն վիճակին»

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Դրա մասին չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ «Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը և Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է»,- ասված է  ՀՀ-ում ՌԴ դիվանգիտական ներկայացուչության թելեգրաման ալիքում զետեղված հայտարարությունում։ Հաղորդագրության մեջ նշվում է…

Կարդալ ավելին

Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ. Զախարովա

Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ «Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների…

Կարդալ ավելին

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Մարտի 1-ի Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ տարածաշրջանային «3+3» հարթակի գործունեության զարգացման համատեքստում։ Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության որոշակի ասպեկտներին, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։        

Կարդալ ավելին

ՆԳՆ-ն Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատի՝ հասցնելով տարեկան 90 օրվա

ՆԳՆ-ն Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատի՝ հասցնելով տարեկան 90 օրվա

ՌԴ ՆԳՆ-ն կառավարություն է ներկայացրել օրինագիծ, որը նպատակ ունի ընդլայնել գերատեսչության լիազորություններն օտարերկրացիների հանդեպ։ Առաջարկվում է երկիր եկած օտարերկրացիների կեցության ժամկետը կրճատել՝ հասցնելով տարեկան 90 օրվա, հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցել է «Ведомости»-ն։ Գերատեսչության  հաղորդման մեջ նշվում է, որ նախագիծը սահմանում է մի շարք իրավական լրացուցիչ հիմնավորումներ։ Փաստաթուղթը նախատեսում է անձի կենսաչափական նույնականացման կիրառում Ռուսաստան մտնելիս եւ կեցության միասնական փաստաթուղթ միգրանտների համար։ Օտարերկրացիների համար կստեղծեն թվային պրոֆիլ, որը կվերահսկի երկրում կենալու ռեժիմը…

Կարդալ ավելին

ՀՀ-ի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության փասատաթուղթ կրթության ոլորտի շրջանակում

ՀՀ-ի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության փասատաթուղթ կրթության ոլորտի շրջանակում

Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների կրթության ու գիտության ոլորտը համակարգող հանձնաժողովների նախագահները ստորագրել են համագործակցության համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Նշվել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար:        

Կարդալ ավելին

Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը

Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը

Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, նրա շարժման կարգախոսն էր՝ «Ելք», ելք ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից: Այս կարգախոսով նա ամբոխներ հանեց փողոց, պահանջեց վարչապետի ընտրություն, իրենց մոտ վարչապետին ընտրում է խորհրդարանը, միաժամանակ հայտարարեց, որ եթե այս ընտրություններն ավարտվեն նրանով, որ ինքը չընտրվի, ինքը ոտքի կհանի ժողովրդին։ Դե, ժողովրդավարություն իր ամենաբարձր դրսեւորման մեջ։ Այս մասին մարտի 29-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել…

Կարդալ ավելին

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Պակիստանին 2020-ին Արցախի դեմ ագրեսիայում ցուցաբերած աջակցության համար

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Պակիստանին 2020-ին Արցախի դեմ ագրեսիայում ցուցաբերած աջակցության համար

Ադրբեջանը, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի մակարդակով, շնորհակալություն է հայտնել Պակիստանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հարցում ցուցաբերած աջակցության համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա այս աջակցությունն անվանել է «բարոյական»։ Ադրբեջանը, որը խոսում է Հայաստանի հետ խաղաղության իր ենթադրյալ պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել Պակիստանին Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերելու և նրա հետ դեռևս դիվանագիտական ​​հարաբերություններ չհաստատելու համար։          

Կարդալ ավելին

Ադրբեջանի արտգործնախարարը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի մոտ գանգատվել է Հայաստանից

Ադրբեջանի արտգործնախարարը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի մոտ գանգատվել է Հայաստանից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարարության հատուկ դեսպան Պավել Կնյազեւի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ադրբեջանական տարբերակը։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Բայրամովը պնդել է, որ «խաղաղ» գործընթացին խոչընդոտում են նոր մարտահրավերներ ստեղծող մի շարք քայլեր, դրանց թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների՝ իրենց միակողմանի դիրքորոշումը տարածաշրջանում պարտադրելու փորձերը։ «Ընդգծվել է, որ այս առումով հստակ ներկայացվել է Ադրբեջանի դիրքորոշումն ապրիլի 5-ին նախատեսված ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի անցկացման առնչությամբ, որը տեղի է ունենալու նման անթափանց և…

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը

ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը

ՌԴ ԱԳՆ-ն, РИА Новости-ին մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի դրույթները, հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ РИА Новости-ին մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում. ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»։ «102-րդ ՌՎԲ-ի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումն ինչ-որ…

Կարդալ ավելին
1 70 71 72 73 74 209