Այս արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Արարատ Միրզոյան

Այս արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Արարատ Միրզոյան

«Մեծագույն պատիվ է ներկա լինել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, որը պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք՝ նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին: Այս արարողությունը նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և…

Կարդալ ավելին

Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին. փոխվարչապետ

Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին. փոխվարչապետ

Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին։ Այս մասին «ԵՄ-Հայաստան» քաղաքացիական պլատֆորմի ամփոփիչ հաշվետվությանը նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն եւ ոչ այնքան ապրանքների դեֆիցիտի հարց է, որքան հասանելիության, տրանսպորտի, պահելու, լոգիստիկայի, որակի եւ այլընտրանքի խնդիր։ «Օրինակ, կան երկրներ, որտեղ նկատվում է ցորենի պրոֆիցիտ, բայց որտեղից մենք այն բերել չենք կարող։ Այս բոլոր խնդիրները ինքնահոսի մատնված չեն, դրանք կառավարվում են»,- հավաստիացրել է նա։…

Կարդալ ավելին

Պեսկով. Բայդենի վիրավորական արտահայտությունները Պուտինի մասին խայտառակում են հենց ԱՄՆ-ին

Պեսկով. Բայդենի վիրավորական արտահայտությունները Պուտինի մասին խայտառակում են հենց ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահի վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորում են հենց ԱՄՆ-ին, Համառուսաստանյան հեռուստառադիոհեռարձակման պետական ընկերության լրագրող Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը պարզապես «հոլիվուդյան կովբոյի» դեր է խաղում ի շահ ամերիկյան ներքին քաղաքականության, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Նման բռի հայտարարությունները ԱՄՆ պետության ղեկավարից հազիվ թե կարող են որեւէ կերպ խոցել մեկ այլ պետության ղեկավարին, մանավանդ նախագահ Պուտինին։ Բայց դա մեծ խայտառակություն է հենց երկրի համար,- ասել…

Կարդալ ավելին

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գնալով ամրապնդվելու են. Արմեն Գրիգորյան

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գնալով ամրապնդվելու են. Արմեն Գրիգորյան

Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընդլայնվում է, եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի մաս դառնա եվրոպական խաղաղության գործիքակազմին: Սա եւս ցայտուն  օրինակ է, թե ինչպես են ընդլայնվում Հայաստանի…

Կարդալ ավելին

Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից  գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի…

Կարդալ ավելին

Մենք ԵՄ-ին դիտարկում ենք որպես մեր անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկեր. ԱԽ քարտուղար

Մենք ԵՄ-ին դիտարկում ենք որպես մեր անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկեր. ԱԽ քարտուղար

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են: Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն: Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության առաջին տարելիցի միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նաեւ ընդգծել է. «Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի…

Կարդալ ավելին

365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում

365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ նշել է իր գործունեության առաջին տարին։ 365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։ «Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին նշված է առաքելության X-ի գրառման մեջ։ Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։        

Կարդալ ավելին

Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով գործուղում է Ֆրանսիա. Նա կլինի Փարիզում, Վալանսում, Մարսելում և Նիցցայում

Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով գործուղում է Ֆրանսիա. Նա կլինի Փարիզում, Վալանսում, Մարսելում և Նիցցայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 7 օրով գործուղում է Ֆրանսիա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի փետրվարի 22-28-ը ներառյալ (Փարիզից Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը,…

Կարդալ ավելին

Բայդենը կարծում է, որ Թրամփը ԱՄՆ-ն անցյալ է տանում

Բայդենը կարծում է, որ Թրամփը ԱՄՆ-ն անցյալ է տանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներն անցյալ է տանում։ «Թրամփը մեզ հետ է տանում դեպի անցյալ, այլ ոչ թե ապագա»,- նշել է Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Կալիֆոռնիայի նահանգում ընտրարշավի համար միջոցների հավաքման միջոցառման ժամանակ։ Նրան մեջբերել են Սպիտակ տան պրես-պուլի լրագրողները։ «Մենք ճշմարտության կողմնակից ենք եւ պատրաստվում ենք հաղթել նրան ու նրա ստին»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Թրամփի մասին, որը նրա քաղաքական ընդդիմախոսն է։ Ավելի վաղ…

Կարդալ ավելին

Վարչապետը նոր նշանակում է արել

Վարչապետը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Բաբայանին առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին և 11.3-րդ կետերը՝ 1. Արսեն Բաբայանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև օրենսդրությամբ սահմանված…

Կարդալ ավելին
1 78 79 80 81 82 209