ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի բնակիչների համար սննդի առաջին օդային մատակարարումը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Գազայի բնակիչներին պարենային մատակարարումների  առաջին օդային փոխանցումը, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Նշվում է, որ երեք C130 ինքնաթիռներով այսօր առավոտյան Գազա են հասցրել 66 պարենային փաթեթներ, որոնցում եղել է մոտ 38,000 պարենամթերք։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մարդասիրական օգնությունը կուղարկի Գազայի հատվածի բնակիչներին։

 

Spread the love