Համազգային համախմբումը նախադրյալներ կարող է ստեղծել՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար. Արցախի ԱԺ

Համազգային համախմբումը նախադրյալներ կարող է ստեղծել՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար. Արցախի ԱԺ

Ի աջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և…

Կարդալ ավելին

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյունս Սլոթի ծրագրված այցը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այդ այցը հետաձգվել է մեր երկրի կողմից։ Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ միայն երկկողմ հարաբերությունները»,- ասել է Հաջիզադեն։        

Կարդալ ավելին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՀ գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։ «Անջատողականների նկատմամբ դատավճիռը կկայացվի ադրբեջանական դատարաններում»,- վստահեցրել է Քեմրան Ալիևը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին ղեկավարները, այդ թվում՝ երեք նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, փոխնախարար Դավիթ Մանուկյանը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան: Այս մասին  հայտնում է Sputnik Վրաստանը։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կկայանա նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։ Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։        

Կարդալ ավելին

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և…

Կարդալ ավելին

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են ԼՂՀ բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են ԼՂՀ բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերի ընկած բոլոր նախկին ղեկավարների՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքը։ Դատարանը բավարարել է միջնորդությունները և յուրաքանչյուր մեղադրյալի կալանքը երկարաձգել ևս 4 ամսով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է 4 ամսով։        

Կարդալ ավելին

Էրդողանն Իրանի նախագահի ներկայությամբ խոսել է անվտանգության հարցերում տարածաշրջանային համագործակցության մասին

Էրդողանն Իրանի նախագահի ներկայությամբ խոսել է անվտանգության հարցերում տարածաշրջանային համագործակցության մասին

Այս գործողությունները (ահաբեկչական հարձակումները Քիրմանում) ուղղված են ոչ միայն Իրանի ժողովրդի, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության դեմ։ Քաոսի առևտրականները, ովքեր սնվում են արյունով և արցունքներով, հուսով ենք, որ չեն կարողանա իրականացնել իրենց հավակնությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք-իրանական ֆորումի ժամանակ, որին մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Նա ասել է, որ տարածաշրջանային պատասխանատվությունն ու համագործակցությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման համար, հաղորդում են…

Կարդալ ավելին

Առաջիկա օրերին ականապատ տարածքների 8 նոր տեղամատյան կփոխանցվի Ադրբեջանին. ԱԱԾ

Առաջիկա օրերին ականապատ տարածքների 8 նոր տեղամատյան կփոխանցվի Ադրբեջանին. ԱԱԾ

Առաջիկա օրերին ականապատ տարածքների տեղամատյաններ կփոխանցվեն Ադրբեջանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ «Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր  հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ): Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ…

Կարդալ ավելին

Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը

Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը

Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը։ Ձերբակալությունը երկարացվել է չորս ամսով։ Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ այլ բարձրաստիճան գործիչների հետ միասին գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայից եւ հանրապետության ամբողջ տարածքի օկուպացումից հետո։ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ֆինանսական ահաբեկչության», «օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցելու» եւ «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն անօրինական ձեւով հատելու» մեջ։        

Կարդալ ավելին

Փորձում էին սիրտն աշխատեցնել, բայց տեսա՝ ապարատներն անջատեցին. Թաթոյանը՝ Ադրբեջանի հանցագործությունների մասին

Փորձում էին սիրտն աշխատեցնել, բայց տեսա՝ ապարատներն անջատեցին. Թաթոյանը՝ Ադրբեջանի հանցագործությունների մասին

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութերով ներկայացնում է 19.09.2023թ-ին Արցախում Ադրբեջանի հանցագործությունները։ Գոհար Հովյանը պատմում է, որ երբ այդ օրը կրակոցի ձայներ լսվեցին, հասկացան, որ պատերազմ է սկսվել։ «Պայթյուն եղավ, ձեռքերս վնասվեցին, արյուն էր գալիս, որ ընկել եմ, հետո ամուսնուս գոռալուց եմ ուշքի եկել՝ «Գոհար, Սերոժիկը»…, մեծ տղաս է, մի կերպ ուժ եմ հավաքել, խոհանոցից եկել եմ զալ, տեսել եմ, որ մեծ տղաս էն կողմն է պառկած, փոքր տղաս կանգնած է, բայց բերանից…

Կարդալ ավելին
1 88 89 90 91 92 212