Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյունս Սլոթի ծրագրված այցը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այդ այցը հետաձգվել է մեր երկրի կողմից։ Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ միայն երկկողմ հարաբերությունները»,- ասել է Հաջիզադեն։

Spread the love