Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերի ընկած բոլոր նախկին ղեկավարների՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքը։
Դատարանը բավարարել է միջնորդությունները և յուրաքանչյուր մեղադրյալի կալանքը երկարաձգել ևս 4 ամսով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է 4 ամսով։