Ֆինլանդիայի իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը. ԶԼՄ-ներ

Ֆինլանդիայի իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը. ԶԼՄ-ներ

Ֆինլանդիայի իշխանությունները պլանավորում են չորեքշաբթի գիշերը փակել Ռուսաստանի հետ ամբողջ սահմանը։ Այս մասին հայտնում է Iltalehti թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Հրատարակության համաձայն՝ վարչապետ Պետերի Օրպոյի կառավարությունը երկուշաբթի օրը կարող է որոշել փակել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին մնացած անցակետերը։ Սպասվում է, որ այդ անցակետերը կփակվեն չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ին, փոխանցում է ТАСС-ը։        

Կարդալ ավելին

Ստորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը

Ստորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը

Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս մասին  տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:        

Կարդալ ավելին

Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև. Փաշինյան

Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև. Փաշինյան

Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացատրությունը կարող է լինել՝ այդ արագության մեջ, ենթադրենք, մեքենայի մեջ 5 մարդ է եղել, հաշվառել են 4, այսինքն՝ խնդիր է եղել մարդկանց բաց թողնելու, նրանց առաջնային կարիքները բավարարելու. կարող են լինել մարդիկ, որոնք չեն եղել այդ հոսքի մեջ, ընտանիքի անդամներ են և այլն, իրենք ավելի շուտ են եղել ՀՀ-ում, և իրենք…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք

ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք

2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ոչնչացվել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։ ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ Երևանում ոչնչացվել է 5284198 կգ հրուշակեղեն,  46786 կգ մսամթերք,  264390 կգ կաթնամթերք, 725 կգ մանկական կեր, 2004744 կգ այլ սննդամթերք։ Կոտայքի մարզում ոչնչացվել է 18 կգ հրուշակեղեն, 21 կգ մսամթերք, 142 կգ կաթնամթերք,  494 կգ այլ սննդամթերք, Արարատի մարզում ոչնչացվել է 3226 կգ կաթնամթերք, 5,5 կգ այլ սննդամթերք։ Շիրակի մարզում ոչնչացվել…

Կարդալ ավելին

Այսուհետ դեղերի փորձաքննությունները կկազմակերպվեն առանց շահույթի նպատակ հետապնդելու. Համապատասխան ՓԲԸ-ն լուծարվում է

Այսուհետ դեղերի փորձաքննությունները կկազմակերպվեն առանց շահույթի նպատակ հետապնդելու. Համապատասխան ՓԲԸ-ն լուծարվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում որոշեց լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն և ստեղծել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Առողջապահության նախարարությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում իրականացնում է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպում և իրականացում: Սույն լիազորությունը նախարարությունը տարիներ շարունակ իրականացրել է «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: Այս ընկերությունը հետապնդում է…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 402.41  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.50 դրամ (աճել է 0.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.28 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-435 դրամով,…

Կարդալ ավելին

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՄԻՊ

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՄԻՊ

Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները: ՄԻՊ-ից  հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում  է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։…

Կարդալ ավելին

Հայաստանը փետրվարի 1-ից ՄՔԴ-ի լիիրավ անդամ կդառնա

Հայաստանը փետրվարի 1-ից ՄՔԴ-ի լիիրավ անդամ կդառնա

Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Միջազգային քրեական դատարանին միանալու իր դիմումը և անդամ կդառնա փետրվարին: Այս մասին barrons.com-ի փոխանցմամբ, հայտնել է Հաագայի դատարանը։ «Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի մասնակից 124-րդ պետությունը և 19-րդ պետությունն Արևելյան Եվրոպայի խմբից»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրել է ՄՔԴ Հռոմի ստատուտը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանն իր նոր կարգավիճակում կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի դեմ…

Կարդալ ավելին

ԼՂ–ից բռնի տեղահանվածներից 1143-ը դեռ բնակվում են ժամանակավոր կացարաններում. Սկզբում նրանց թիվը 10 հազար էր. փոխնախարար

ԼՂ–ից բռնի տեղահանվածներից 1143-ը դեռ բնակվում են ժամանակավոր կացարաններում. Սկզբում նրանց թիվը 10 հազար էր. փոխնախարար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներում, հյուրատներում, պետական և համայնքային շենքերում, մինչդեռ հոկտեմբերի 5-ի դրությամբ այդ թիվը 10 հազարի էր հասնում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը: «Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այս հնարավորությանը և իրենք իրենց համար փորձում են վարձակալել բնակարաններ, տներ, իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում»,- ասաց նախարարի…

Կարդալ ավելին

Պեսկով. Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան, Պուտինի հետ զրույց ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ նախատեսված չէ

Պեսկով. Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան, Պուտինի հետ զրույց ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ նախատեսված չէ

Դեռ հայտնի չէ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։ «Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կմասնակցի՞ Սանկտ Պետերբուրգում  ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպումներին»,- նշել է նա։ ԸստՊեսկովի, բոլորն են հրավիրված։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը։          

Կարդալ ավելին
1 100 101 102 103 104 304