Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: «Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է…
Կարդալ ավելինԱյլ
Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով
ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ կյանքի հաստատմանը։
Կարդալ ավելինՍեպտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ
Մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցած և հաղթանակած «Մայր Հայաստան » դաշինքի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը , ով հայտն է իր քաղաքական դիրքորոշմամբ ՝ այսօր Արցախում ստեղծված իրավիճակով պայմանվորված նա վերջին շրջանում ակտիվ մասնակցում է հրապարակախոսական հայտարարությամբ, կոչ անելով ազգի միավորման գաղափարն առաջնային պլան համարել օրակարգ բերել և հետևել նրա իրականացմանը: Վերոհիշյալ գաղափարի ֆոնին վերջինս գրառում է կատարել սեպտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ և իր ֆեսբուքյան պաշտոնական էջում մասնավորապես ասում է՝ «Իսկ կարողա կոչով՝ խնդրանքով դիմենք… Բոլոր…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ–ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելինԲրյուսովում դասադուլ է , որին միացել են այլ ԲՈՒՀ էր.ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին
Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին: Նրանք հայտարարել են դասադուլ: Այս մասին ակցիայի մասնակիցներին հայտնեցին ուսանողները և նշեցին, որ այժմ լսարանները դատարկ են: Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում, նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց: Նշենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև պահանջում են ՀՀ իշխանություններից Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։
Կարդալ ավելինՏեսեք, թե ինչի բերեց Ղարաբաղում Փարիզի միջնորդությունը. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։ «Տեսեք, թե դա ինչի է հանգեցրեց։ Փարիզը փորձեց իր վրա վերցնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար… Հենց որ…
Կարդալ ավելինՇուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու նպատակով հատկացնել լրացուցիչ 228 մլն դրամ։ Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ նաև նոր վերջնաժամկետ է սահմանում` այս անգամ` 2023 թվականի նոյեմբերի 30-ը։ Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ` 2021–ից սկսած։ Հերթական անգամ վերջնաժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը գործադիրը բացատրում է նրանով, որ նախորդ տարիներին, սահմանային միջադեպերով…
Կարդալ ավելին20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
ՏԿԵՆ-ն առաջարկում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացնել 8 մարզպետների աշխատակազմերին, որպեսզի իրականացվեն 20 համայնքների 30 սուբվենցիոն ծրագրեր: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին ներկայացրեց նախարար Գնել Սանոսյանը: Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 4 ծրագիր, 307 միլիոն դրամ, Լոռու մարզում՝ 6 ծրագիր, արժեքը՝ 347 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 8 ծրագիր, արժեքը՝ 503 միլիոն դրամ, Շիրակի մարզում՝…
Կարդալ ավելինԱյս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում: Ավելի վաղ հայտնի էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան…
Կարդալ ավելինԿառավարությունը 482,6 մլն դրամ ուղղեց ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերին՝ երեք հիմնական ուղղություններով
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 482 մլն 600 հազար դրամ ուղղել ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը նշեց, որ նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն Վայոց ձորի մարզի Եգեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ ունենալու համար: «Տարիներ շարունակ այս խնդիրը կար,…
Կարդալ ավելին