Ալիեւը շանտաժի է ենթարկում Հայաստանին Սահմանադրությամբ

«Հայաստանի Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»,- APA-ն մեջբերել է Ալիեւին։

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն, եւ արդեն մի քանի ամիս երկու երկրների սահմանին խաղաղ իրադրություն է տիրում, ասել է Ալիեւը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։

Ալիեւն ասել է, որ այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է «ստորագրել խաղաղության պայմանագիր եւ վերջ դնել Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի հանդեպ»։ Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի օրենսդրությունում են պարունակվում հավակնություններ Հայաստանի գրեթե ողջ տարածքի հանդեպ։

Ալիեւը միաժամանակ սպառնացել է, որ եթե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն,  Ադրբեջանի մասնակցության հարցը Երոպայի խորհրդում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կվերանայվի։

Spread the love