ԵՄ ղեկավարները պայմանավորվել են Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին

Եվրամիության գագաթաժողովը հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով բյուջետային օգնության երկարատեւ ծրագիրն այն բանից հետո, երբ 27 մասնակից երկրները հավանություն են տվել աջակցության նոր փաթեթի տրամադրմանը։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցցանցում։

«Այդ որոշումը կապահովի կայուն, երկարաժամկետ եւ կանխատեսելի ֆինանսավորում Ուկրաինայի համար»,- նշվել է հրապարակման մեջ։

Փետրվարի 1-ին Եվրամիության 26 երկրներ գագաթաժողով են գումարել Բրյուսելում՝ քննարկելու համար Ուկրաինային հաջորդ չորս տարիներին 50 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթ տրամադրելու հարցը։

Spread the love