Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար

Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշում կայացվեց  Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնել հումանիտար կայան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։ Հումանիտար կայանը…

Կարդալ ավելին

Կառավարության բակում իրավիճակը պարբերաբար լարվում է. քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև

Կառավարության բակում իրավիճակը պարբերաբար լարվում է. քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև

Կառավարության բակում իրավիճակը պարբերաբար լարվում է: Ոստիկանների և քաղաքացիների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Քիչ առաջ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Քաղաքացիները գոռում են՝ «ամոթ»: Այժմ կառավարության շենքի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք մի քանի շարքով պատ են կազմել:        

Կարդալ ավելին

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշել է. «Տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանված են իրենց տներից, բնակավայրերից շուրջ 9 ամիս շրջափակումից հետո և սովամահության պարտադրված լինելով: Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են, ճանապարհները չեն…

Կարդալ ավելին

«Սա մարդկային մեծ աղետ է` մի բան, որից կարելի էր խուսափել, եթե միջազգային մակարդակով գործողություններ ծավալվեին»․ Սերժ Թանկյան

«Սա մարդկային մեծ աղետ է` մի բան, որից կարելի էր խուսափել, եթե միջազգային մակարդակով գործողություններ ծավալվեին»․ Սերժ Թանկյան

Սերժ Թանկյանն իր հետեւորդների հետ շարունակում է կիսվել Արցախում տեղի ունեցած իրադարձություններով։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նշել է, որ 9 ամիս շարունակ արցախահայությանը շրջափակման մեջ պահելուց հետո՝ զրկելով նրանց սննդից ու այլ անհրաժեշտ պարագաներից, Ադրբեջանը անցել է հարձակման՝ պատճառելով մարդկային աղետ։;Հազարավոր մարդիկ հավաքված են Ստեփանակերտի օդանավակայանում, խնդրում են, որ իրենց տարհանեն։ Սա մարդկային մեծ աղետ է՝ մի բան, որից կարելի էր խուսափել, եթե միջազգային մակարդակով գործողություններ ծավալվեին, բայց հիմա ունենք միայն խոսքեր՝ ոչ մի սանկցիա, ինչպես,…

Կարդալ ավելին

Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ

Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շարունակում է շրջափակված մնալ, գյուղ սնունդ առայժմ չի մտել: Այս մասին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը: «Էսօր խաղաղ է: Գիշերվանից դադարել են կրակոցները: Տարհանում չի արվել, բնակիչները դեռ գյուղում են: Սնունդ չի մտնում, դրա մասին մոռացեք, չկա նման բան: Բնակիչների մոտ անորոշություն է, ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու: Արդեն մենք չենք որոշում, թե ինչը ոնց է լինելու»,- նշեց գյուղապետը: Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են բնակչության շրջանում, գյուղապետը պատասխանեց. «Մարդիկ…

Կարդալ ավելին

«Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի դեռ սպասում են.

«Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի դեռ սպասում են.

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրի մոտ՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում բազմաթիվ արցախցիներ են հավաքվել, որոնք տեղահանվել են իրենց բնակավայրերից այն բանից հետո, երբ դրանք անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախցիների մեկը, որի անունը չենք հրապարակում, այդ մասին  պատմել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քաղաքացիների միայն մի մասին է կարողացել տեղավորել իրենց տեղակայման վայրում, իսկ մյուսները մնացել են դրսում։ «Մարդիկ վախեցած են, համաձայն են մտնել բազա, անգամ ասֆալտին պառկել, այնքան որ ռուսի ապահովության…

Կարդալ ավելին

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բայդենի հետ

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բայդենի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ընդունելությանը։ Այս մասին հայտնում է այդ երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջը։ Ընդունելության շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։        

Կարդալ ավելին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-2-ը կմեկնի Իրան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-2-ը կմեկնի Իրան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-2-ը կմեկնի Իրան: Այս  մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ասել է  ԱԽ քարտուղարը: Նա  նշել է, որ Իրանում բարձր մակարդակով բանակցություններ են նախատեսված  հայ- իրանական հարբերությունների վերաբերյալ:        

Կարդալ ավելին

ԵՀ-ն պատրաստ է ԵՄ երկրների հետ քննարկել ՌԴ սառեցված ակտիվների օգտագործման հարցը

ԵՀ-ն պատրաստ է ԵՄ երկրների հետ քննարկել ՌԴ սառեցված ակտիվների օգտագործման հարցը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ խորհրդում իսպանական նախագահության հետ համատեղ աշխատում է Եվրամիությունում սառեցված ռուսական պետական ​​ակտիվների օգտագործման ռազմավարության վրա, ասել է ԵՀ խոսնակ Քրիստիան Վիգանդը։   «Խոսքը 200 միլիարդ եվրոյից ավելի ակտիվների մասին է։ Մենք առաջարկել ենք աշխատել դրանց հարցով։ Սա, սակայն, քննարկվել է հունիսին կայացած ԵՄ վերջին գագաթնաժողովում։ Այժմ մենք աշխատում ենք Իսպանիայի նախագահության հետ փուլային ռազմավարություն իրականացնելու ուղղությամբ և պատրաստ ենք մասնակցել այս հարցի քննարկումներին»,- հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակը։  …

Կարդալ ավելին

Հանրահավաքից հետո փակել փողոցները. վաղը 10:00-ից շրջափակում ենք կառավարության շենքը. Վազգեն Մանուկյան

Հանրահավաքից հետո փակել փողոցները. վաղը 10:00-ից շրջափակում ենք կառավարության շենքը. Վազգեն Մանուկյան

Հանրահավաքը վերջացնելուց հետո խմբերով տարբեր փողոցներով գնացեք, մինչև 21:30 փակեք փողոցները, պարալիզացրեք ինչը կարող եք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Հիմա արագորեն պետք է սկսել իշխանությանը ծնկի բերելու գործընթացը: Վաղը ժամը 11:00-ին այս շենքում տեղի է ունենալու կառավարության նիստ, որը մեզ համար կառավարություն չի: Այն կառավարությունը, որը դրդեց Արցախի ցեղասպանությանը, և այժմ սպառնում է Հայաստանի սահմաններին, գոյություն չունի: Մենք վաղը 10:00-ից կշրջապատենք ու թույլ չենք տա,…

Կարդալ ավելին
1 132 133 134 135 136 304