Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի եւ ստեղծել դիտակետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Bayraktar-TB 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը…
Կարդալ ավելինԱյլ
«Ես հավատում եմ վերևն՝ Աստված ներքևում իմ ժողովրդին».ՍՊԱՐՏԱԿ ԹԱՐԹԻԿՅԱՆ
Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, վերջին շրջանում տեղի են ունեցել բազմաթիվ ապօրինություններ ըստ տարածված լուրերի հունվարից համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով: Պարզ ասած վերջինս ճնշումներ է իրականացնում պետական համակարգում աշխատող կադրերի նկատմամբ՝ մանկավարժներ, դպրոցի տնօրեններ , և այլն, սակայն այս գործում նա միայնակ չի գործում, նրան սատարում են մարզային խոշոր և միջին համակիր կուսակցականներ , Արտաշատից «որոշ հայտնի ընկերներ» և միասին տեռոր են սկսել ակնկալելով ամսի 27-ի հաղթանակի…
Կարդալ ավելինԾավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող. հայկական կողմից կա մեկ վիրավոր. ՊԲ
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով…
Կարդալ ավելինԹուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը. բռնվել ՌԴ սահմանապահների կողմից. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ժ.18.54-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Բ. –ն, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Եվ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության…
Կարդալ ավելինԿարեւորվել է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին
««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 7-ին քննարկվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում: Հայաստանի մասնակցությունը ծրագրին կնպաստի գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի ներկայացմամբ՝ համաձայնագրի վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական…
Կարդալ ավելինԱրարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են 2021-2022 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, կրթօջախներում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու առկա այլ խնդիրներին առնչվող հարցեր: «Հնուց ժառանգված խնդիրներ կան, որոնց մի մասին վերջին տարիներին լուծում է տրվել, բայց դեռ առկա բացեր ունենք, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, և ըստ առաջնահերության, կփորձենք դրանց լուծում տալ: Այցելելու եմ դպրոցներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանք Կառավարությանը ներկայացնելու…
Կարդալ ավելին