Քիչ առաջ Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ազգաբնակչությունից տեղեկածանք , որ գյուղում սննդի և դեղորայքի պակաս ունեն: «Հացը, շաքարավազը , ձեթը բաժանում են հասցեական ազատ վաճառք այլևս չկա, մեր գյուղապետն է փորձում վերահսկել իրավիճակը», մեզ հետ զրույցում ասաց 59 ամյա խրամորթցի տիկինը և զրույցը շարունակեց հավելելով, որ գյուղերում էլի մի կերպ դիմանում են իսկ քաղաքում նույնը ասել չի կարող:
Հիշեցնենք ՝ որ արդեն 6 օր է Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ:Ադրբեջան պետության կողմից հովանավորվող ԷԿՈ-ահաբեկիչ-բնապահպանները Արցախը Հայաստանին կապող միակ Բերձորի ճանապարհը փակել են դեկտեմբերի 12-ի առավոտյան Արցախում ստեղծելով հումանիտար աղետի վիճակ:Արցախ փաստացի չեն կարողանում մտնել սնունդ, դեղորայք, վառելիք և կենցաղային առաջին այլ անհրաժեշտության ապրանքներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունից Արցախում անցել են խնայողության խիստ ռեժիմի:
Պատրաստեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ