Աննախադեպ ձեռքբերումներ է իրականացվել Արտաշատ ԲԿ-ում, որտեղ բացվել են հանրապետության մարզերում առաջինը գործող բաժանմունքները

Արտաշատի Բժշկական կերտրոնը 2022 թվականի ընթացքում ունեցել է զգալի ձեռքբերումներ:Մի շարք ոլորտների (բաժանմունքներ, ազգաբնակչությանը մատչելի տեղեկատվության հասանելիություն, կադրային և այլն )դինամիկ զարգացումներից բացի, Կենտրոնը համալրվել է նոր բուժսարքավորումներով, նոր բաժանմունքների և ծառայությունների ներդրումներով: Հերթական ձեռքբերման մասին այսօր տեղեկացնում է կենտրոնի ֆբ պաշտոնական էջը, որտեղ մասնավորապես ասվում է՝ որ Արտաշատում բացվել է Հեմոդիալիզի կենտրոն:

«Արտաշատի բժշկական կենտրոնը շարունակում է պացիենտակենտրոն իր գործունությունը՝ մարզի և տարածաշրջանի բնակչության համար հասանելի դարձնելով տարբեր բուժծառայություններ:Կենտրոնի և «Պրոֆտեստ»  ՍՊԸ-ի համագործակցության ադյունքում մեզ մոտ արդեն գործում է Հեմոդիալիզի կենտրոն, որը դեկտեմբեր 15-ից սպասարկում է այցելուներին:

Կենտրոնը վերազինված է ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան հեմոդիալիզային բուժում: Այն ղեկավարում է «Պրոֆտեստի» բուժական գծով փոխտնօրեն բժիշկ Արման Մարգարյանը:Նշենք, որ քրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կյանքը երկարացնել հեմոդիալիզի միջոցով: Հեմոդիալիզային բուժման ժամանակին սկսելը կտրուկ իջեցնում է հիվանդների մահացությունը, պահպանում նրանց կյանքի որակը։«Մեր Կենտրոնն առայժմ նախատեսված է 60 հիվանդի համար, այն կծառայի ինչպես Արարատի, այնպես էլ Վայոց Ձորի մարզերի բնակչությանը: Այստեղ հեմոդիալիզի բարձր ինտեգրված համակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, հնարավոր կլինի ապահովել բուժման բարձր չափանիշները և բարելավել հիվանդների կյանքի որակը: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանին համագործակցության համար, ինչից միանշանակ կշահի մարզի ազգաբնակչությունը»,- նշել է Ա. Մարգարյանը:Կենտրոնն այս պահին կարիք ունի մասնագետների, որոնց մասնագիտական վերապատրաստումը կհոգան այստեղ:

Հիշեցնենք, որ դիալիզի բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, իսկ դիալիզի կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները կարող են օգտվել կենտրոնի դիալիզի վճարովի ծառայություններից» :

Պատրաստեց ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love